«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերը» 2014 թ.–ի I եռամսյակի տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի բանկերը» 2014 թ.–ի առաջին եռամսյակի տեղեկագիրը։

Տեղեկագիրը կազմված է բանկային կազմակերպությունների` մամուլում պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրված լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերը» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ»). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img