ՀՀ բանկերի կողմից I եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 8,2%-ով` կազմելով 1 052,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. 2014թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն աճել է 8,2 տոկոսով՝ կազմելով շուրջ 1 052,3 միլիարդ դրամ:

Բանկերի երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն` 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 831 միլիարդ դրամ՝ 2013թ.-ի առաջին եռամսյակում գրանցված 1 646,7 միլիարդ դրամի դիմաց: Փաստորեն մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 57,5 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2014թ.-ի մարտի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 13,7 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 82,1 տոկոսը կամ 144,2 միլիարդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (136,1 9 միլիարդ դրամ),ՎՏԲ-Հայաստան բանկը (125,1 միլիարդ դրամ), Արդշինինվեստբանկը  (115,3 միլիարդ դրամ) և Հայբիզնեբանկը (91,8 միլիարդ դրամ)։Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 86,4%, 55,8%, 69,2% և 70,8% ։

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 110,8 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 29,7 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, ՎՏԲ Հայաստան բանկը խոշոր ձեռնարկություններին հատկացրել է 56,4  մլրդ դրամ, իսկ փոքր և միջիններին` 68,7 մլրդ դրամ։ HSBC- բանկ Հայաստանի շուրջ 94,7 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 41,3 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ գործում է 21 առևտրային բանկ: (1 դոլարը` 413,29 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img