Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտները մարտին աճել են 5,7%–ով` մինչև 125,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2014 թ.-ի մարտին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 125,6 մլն դոլարի միջոց։ Այդ ցուցանիշը 5,7 տոկոսով ավելի է 2013թ.–ի մարտի համեմատ։ Հաղորդվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուում։

Միաժամանակ, արտերկրից տրանսֆերտները մարտին, 2013 թվականի մարտի համեմատ, աճել են 19,1 տոկոսով։
Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը մարտին կազմել է 31,2 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 25.6 միլիոն դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի զուտ ներհոսքը կազմել է շուրջ 94,45 միլիոն դոլար` 2013 թվականի մարտի 93.16 միլիոն դոլարի դիմաց։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր տրանսֆերտների համախառն ծավալի մոտ 79 տոկոսը։ Ռուսաստանից դրամական փոխանցումները հանրապետություն կազմել են մոտ 99,4 մլն դոլար (աճը` 3,2%), իսկ հանրապետությունից արտահոսքը դեպի ՌԴ` 16.9 մլն դոլար (աճը` 19,3%)։

ԿԲ տվյալներով` Հայաստանում դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թվականի ընթացքում կազմել է 1869.7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17.3 տոկոսը։ ($1 – 414,84 դրամ է)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Օգոստոսին կապիտալիզացիան գերազանցել է 356 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026 թվականի օգոստոսին գերազանցել է 356.2 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

«Կուբ Ինվեսթ»-ը  Հայաստանի ներդրումային ընկերություններից առաջինն է, որը թողարկում է 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր. գլխավոր տնօրեն

«Կուբ Ինվեսթ» (Cube Invest) ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում թողարկել է պարտատոմսեր, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img