ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ ավիատոմսեր շահեցին «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ երեքշաբթի տեղի ունեցած վիճակահանության ընթացքում շահեցին ավիատոմսեր «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. մարտի 31-ն անցկացնում էր «Հարազատներին ավելի մոտ» ակցիան` բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով։Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև խաղարկվել է 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

Վիճակահանության արդյունքում Երևան–Մոսկվա–Երևան ավիատոմս ձեռք բերելու հավաստագրեր ստացան Ռայա Պետրոսյանը և Լուսինե Գյոնջյանը, իսկ Աննա Սերոբյանը` դեպի Սանկտ Պետերբուրգ։ Ակցիայի բոլոր մասնակիցները ստացան նաև VTB Transfer քարտեր, որոնք թույլ կտան ստանալ դրամական փոխանցումը միայն մեկ զանգի միջոցով` չայցելելով բանկ։

«Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, և մենք ձգտում ենք տրամադրել նրանց այդ ծառայության առավել լայն ընտրություն։ Այդ պատճառով մենք համագործակցում ենք դրամական փոխանցումների շուկայում գործող հուսալի և տեխնոլոգիական գործընկերների հետ, որոնք ունեն կանխիկ միջոցներ ուղարկելու և ստանալու լայն ցանց։ Ակցիայի անցկացումն ուղղված էր դրամական փոխանցումների խթանմանը և մեր հաճախորդներին Հայաստանի սահմանից դուրս գտնվող իրենց հարազատներին այցելելու հնարավորության տրամադրմանը», – ասել է ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդները միշտ կարող են կատարել արագ և վստահելի դրամական փոխանցումներ իրենց նախընտրած երկիր Intel Express, Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու. պետք է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած բոլոր տիպի քարտերի համար, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը, և գումարը կփոխանցվի ստացողի քարտին իրական ժամանակի ռեժիմում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img