«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Ռուս-Հայկական  համալսարանի ուսանողների ճանապարհորդությունը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Մայիսյան տոների ընթացքում Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի ֆակուլտերի 3-րդ կուրսի ուսանողները չորսօրյա ճանապարհորդություն ունեցան Հայաստանի հայտնի տեսարժան վայրերով: «Սա մեր համալսարանի ուսանողների առաջին արտագնա պրակտիկան էր», – նշեց խմբի ղեկավար, ՌՀՀ Կարիերայի կենտրոնի տնօրեն, ավագ դասախոս` Գագիկ Սուխուդյանը:

«Մեզ հաջողվեց այցելել շատ պատմական վայրեր, որոնք հանդիսանում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությունը: Դրանք են` XIII դ. կառուցված «Նորավանք» վանքային համալիրը` իր յուրահատուկ հարթաքանդակներով և աշխարհում միակ «Հայր Աստծո» տեսապատկերով, Քարահունջը, որն իրենից ներկայացնում է հնագույն գերեզմանատուն, իսկ գիտնականների կարծիքով` նաև աշխարհի ամենահին աստղադիտարանը, Սելիմյան քարավանատունը` Արևելքի ու Արևմուտքի միջև ընկած ճամփորդների ու առևտրականների հանգրվանը, Մետաքսե մեծ ճանապարհի մի մասը: Մենք եղանք նաև Նորատուս գյուղում գտնվող խաչքարերի ամենահին բացօթյա թանգարանում, ուր կարելի է հանդիպել դեռ V դարում կերտած հնագույն խաչքարը: Ուսանողների վրա մեծ տպավորություն է թողել նաև հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանն ու գերեզմանը, բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող հոյակերտ որմնանկարները, նրա անձնական իրերը, նրա խոսքն ու, ամենակարևորը, ձայնը, որն ուսանողները լսում էին առաջին անգամ: Նյութական տեսակետից սա բավականին լուրջ նախագիծ էր, քանի որ ճանապարհորդության էր մեկնել մի ամբողջ կուրս: Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկին այս հիշարժան ճանապարհորդությանը աջակցելու համար»,- ընդգծեց Գ.Սուխուդյանը:

Ինչպես նշեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան` Առէկսիմբանկն ու ՌՀՀ-ն հին գործընկերներ են և նման ձևաչափում համագործակցում են առաջին անգամ:

«Բանկի կողմից իրականացվող տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով մեծ ուշադրություն է դարձվում նաև երիտասարդ ուսանողների մասնագիտական զարգացմանն ու աջակցմանը: Մասնակցելով այս հետաքրքիր ճանապարհորդությանը որպես Բանկի ներկայացուցիչ` ցանկանում եմ նշել, որ մեր այցելած վայրերը ես տեսա առաջին անգամ և նորովի բացահայտեցի մեր հրաշագեղ երկիրը: Մենք շատ գոհ ենք կազմակերպված միջոցառումից և հուսով ենք, որ նմանատիպ նախագծերը ՌՀՀ հետ կունենան շարունակական բնույթ»:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2013թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցների թիվը կազմել է 487: Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img