Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում ԿԲ–ին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը կոչ է անում Կենտրոնական բանկին ավելի ճկուն և ընդլայնող դրամավարկային քաղաքականություն վարել, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ներկայացնելով նախարարության` 2014 թվականի ԿԲ դրամավարկային քաղաքականության եզրակացությունը։

Ըստ նրա` դրամավարկային քաղաքականության ծրագրի` համախառն պահանջարկին նվիրված բաժնում նշվում է, որ կանխատեսվող ժամանակաշրջանի սկզբում մասնավոր ծախսերի բացասական տարբերությունը 2014 թվականի վերջին կզրոյանա։

Այդ առիթով նա նշեց, որ տնտեսական ակտիվությունը 2014 թվականի առաջին երեք ամիսներին աճել է 3.3 տոկոսով, որի վրա դրական է ազդել գյուղատնտեսությունը (1,5 տ.կ.), ծառայությունների ոլորտը (1,5 տ.կ.), առևտուրը (0.9 տ.կ.), շինարարությունը (0.1 տ.կ.), իսկ բացասաբար` արդյունաբերությունը (մինուս 0.7 տ.կ.)։

Նախագահն ընդգծեց, որ հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաև բացասական գործոնները, մասնավորապես, պղնձի գնի անկումը միջազգային շուկայում և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, Ֆինանսների նախարարությունը չափազանց լավատեսական է համարում 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ 5.8–տոկոսանոց աճի կանխատեսումը։

«Ստեղծված պայմաններում մենք կարծում ենք, որ 2014 թվականին ՀՆԱ–ում մասնավոր ծախսերի տարբերությունը կշարունակի բացասական մնալ և, հետևաբար, ՀՀ ԿԲ–ն պետք է ավելի մեծ ճկունություն դրսևորի տնտեսական ակտիվության խթանման համար»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով` դրամավարկային ծրագրում պարբերաբար նշվում է հարկաբյուջտային քաղաքականության ազդեցությունը` իբրև նշանակալի գործոն, որը որպես պահանջարկ ազգում է տնտեսական աճի և գնաճի վրա, և ԿԲ կողմից գնահատվում է 1,5%։

«Այս կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ֆինանսների նախարարության գնահատականներով` 2014 թվականին հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա կկազմի 0-0.5 տոկոս։ Հաշվի առնելով վերոնշյալը` ես անհրաժեշտ եմ համարում բացառել հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն իբրև զգալի գործոն, որն ազդում է որպես պահանջարկ տնտեսական աճի և գնաճի վրա, և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ շտկումներ կատարել դրամավարկային պայմանների թուլացման ուղղությամբ»,– ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ դրամավարկային քաղաքականությունից պարզ է դառնում, որ 2014 թվականի մակրոտնտեսական մթնոլորտը ԿԲ–ի կողմից գնահատվում է որպես առավելագույն ցածր գնաճային, ինչը կպայմանավորվի էներգակիրների, գնաճի վրա սակագների ազդեցության չեզոքացմամբ երկրորդ կիսամյակում և արտաքին ու ներքին լուրջ ռիսկերի բացակայությամբ` գնաճային ճնշման տեսանկյունից։

Ըստ նրա` այս կապակցությամբ հարկ է նշել, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսված գործիքների (վերաֆինանսավորման տոկոսադրույք և պարտադիր պահուստավորման նորմ)  թույլ ազդեցությունը  շուկայական տոկոսադրույքի վրա (մասնավորապես, պայմանավորված արժույթի արժեզրկմամբ և դոլարացման բարձր մակարդակով) կպահանջեն դրամավարկային քաղաքականության ավելի ընդլայնողական թիրախավորում։

«Ամփոփելով` կարելի է ասել, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության դեպքում, ցածր գնաճային մթնոլորտում և թույլ խթանող կամ, ինչն ավելի իրատեսական է, չեզոք հարկաբյուջետային քաղաքականմության պայմաններում ԿԲ–ն պետք է ոչ թե թույլ, այլ հնարավորինն ընդլայնող քաղաքականություն վարի, որը համահունչ կլինի տնտեսական զարգացումներին»,– ասաց Խաչատրյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատել է նաև ԿԲ` 2013 թվականի դրամավարկային քաղաքականությանը Ֆինանսների նաարարության եզրակացությունը։ Դրանում նշվում է, որ 2013 թվաիկանին 12–ամսյա գնաճը կազմել է 5.6 տոկոս, ինչը գործնականում համընկնում է նպատակային ցուցանիշի վերին շեմի հետ, իսկ տնտեսական աճը կազմել է 3.5 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոս մակարդակում (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5.2 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը I կիսամյակում կազմել է 8,8 տրլն դրամ՝ գրանցելով 11,5% աճ․ ՀԲՄ

ՀԲՄ-ի տվյալներով՝ բանկերի վարկային պորտֆելում ամենամեծ համախառն մասնաբաժինը կազմել են սպառողական (2,01 տրիլիոն դրամ) և հիփոթեքային (1,79 տրիլիոն դրամ) վարկերը՝ 43,2%՝ 2025 թվականի 44,5%-ի դիմաց

Հայաստանի բանկերի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 8,1%-ով՝ հասնելով 13,8 տրլն դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 13,8 տրլն դրամ՝ տարեսկզբից ավելանալով 8,1%-ով, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img