Ապրիլին Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն աճել են 1,4 տոկոսով` հասնելով մինչև 133,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով ստացված դրամական միջոցների ծավալը 2014 թ.–ի ապրիլին, 2013 թ.–ի ապրիլի համեմատ, կազմել է մոտ 133,3 մլն, հաղորդվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ ապրիլին արտերկրից արված փոխանցումները, նախորդ ամսվա համեմատ, աճել են 6,1 տոկոսով։
Հայաստանից արտերկիր ապրիլին կատարված փոխանցումները կազմել են մոտ 30,3 մլն դոլար` 2013 թ.–ի ապրիլին կատարված 29,1 մլն դոլարի համեմատ։ Մուտքերի զուտ ներհոսքը կազմել է մոտ 102,97 մլն դոլար` 2013 թ.–ի ապրիլին գրանցված մոտ 102,4 մլն դոլարի համեմատ։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 81,8 տոկոսը։ Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումներն ապրիլին կազմել են մոտ 109 մլն դոլար (0,5 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ գրանցված արտահոսքը կազմել է 17,8 մլն դոլար (1,1 տոկոսի աճ)։

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 413,59 դրամ)։ —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img