ԲՏԱ Բանկը Հայաստանում կհամալրի կապիտալն ու կփոխի սեփականատիրոջը. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ն Հայաստանում կհամալրի կապիտալն ու կփոխի սեփականատիրոջը, հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Բազմաթիվ ոչ պաշտոնական տեղեկություններով` ԲՏԱ–Բանկն առաջիկայում կհամալրի կապիտալը` Բազելի հանձնաժողովի վերջին պահանջներին համապատասխան և կփոխի սեփականատիրոջը», – ասել է Ճզմաչյանը` չնշելով առաջիկա գործարքի մանրամասներն ու հղում անելով բանկային գաղտնիքին։

Հաշվեկշռային տվյալների համաձայն` 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ ԲՏԱ Բանկի կապիտալը կազմել է 5,7 մլրդ դրամ ($13,8 մլն)։

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1991թ.–ին` լինելով «Միջազգային ներդրումային բանկ» ՓԲԸ–ի իրավահաջորդը, այն իրականացնում է բանկային գործունեություն ՀՀ ԿԲ–ի տրամադրած թիվ 31 արտոնագրի հիման վրա։

ԲՏԱ Բանկի բաժնետերեր են (ավելի քան 10 տոկոս մասնաբաժնով) ԲՏԱ Բանկը (Ղազախստան)` 48,9 տոկոս, ZRL Beteilingungs–ը (Ավստրիա)` 31,1 տոկոս, «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ՍՊԸ–ն (Ղազախստան)` 16,3 տոկոս։

Բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրենն է Ն. Բակբերգենովը։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 13,05 մլրդ դրամ, պարտավորությունները` 7,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 6,2 մլրդ դրամ։

Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 14,8 մլն դրամ, ինչը 76,11 տոկոսով ավել է 2013 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից  ($1 – 413,36 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img