Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը մարտին ավելացել է 10,1 տոկոսով` հասնելով 398,7 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի մարտին, 2013 թ.–ի մարտի համեմատ, ավելացել է 10,1%–ով` հասնելով 398 678 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` մոտ 328,6 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 311 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 87,7 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 97,3 հազար դրամ, բնակության և հասարակական սննդի կազմակերպման ոլորտները`շուրջ 100 հազար դրամ, այլ ծառայությունները` 102,5  հազար դրամ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի մարտին կազմել է 161 150 դրամ, ինչը 2.5 տոկոսով շատ է 2014թ. փետրվարի ցուցանիշից և 7.9 տոկոսով շատ է 2013 թ.–ի մարտի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թ.–ի մարտին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 196,9  հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 111,4 հազար դրամ։ Երևանում հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 176 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի ապրիլին կազմել է 163 620 դրամ ($395 կամ 14 093  ռուբլի), ինչը 1,5 տոկոսով շատ է մարտի ցուցանիշից։ ($1 – 413,36 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img