Sun, 22 February
9.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցրել է Ուկրաինայի հինգ բանկի ստորաբաժանումների աշխատանքը Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը հունիսի 10–ից Ղրիմի և Սևաստոպոլի տարածքում դադարեցրել է ևս հինգ ուկրաինական բանկի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Դադարեցվել է «Դանիել» առևտրային բանկի (Կիև), «Կապիտալ» բաժնետիրական–առևտրային բանկի (Դոնեցկ), «Քլիրինգային տուն» բանկի (Կիև), «Նադրա» առևտրային բանկի (Կիև) և «Ռեալ բանկի» (Խարկով) ստորաբաժանումների գործունեությունը։ Այդպիսով, ԿԲ–ն թերակղզում դադարեցրել է արդեն 34 ուկրաինական բանկի մասնաճյուղերի աշխատանքը։ Ներկա պահին Ղրիմում բաց են ռուսական բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փոխհատուցումները կկատարի Ղրիմի Ավանդատուների պաշտպանության հիմնադրամը, որին անցնում են ավանդների իրավունքներն ու պահանջները։

Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը սկսվել է 2013 թվականի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց, որ դադարեցնում է եվրաինտեգրման գործընթացը։ Զանգվածային բողոքներ կազմակերպվեցին ողջ Ուկրաինայում, և հունվարին այդ բողոքները բախումների վերածվեցին զինված անջատողականների և իրավապահ մարմինների միջև։ Փողոցային մարտերի ընթացքում ընդդիմությունը հրազեն և «Մոլոտովի կոկտեյլներ» էր կիրառում, ինչի հետևանքով տասնյակ մարդկային զոհեր գրանցվեցին։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն իրականացվեց։ Գերագույն ռադան փոխեց սահմանադրությունը. պաշտոնանկ արեց Վիկտոր Յանուկովիչին, վերջինը հետագայում ստիպված էր լքել երկիրը, որովհետև վտանգված էր նրա կյանքը։ Փետրվարի 27–ին ուկրաինական խորհրդարանը հաստատեց, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը, վարչապետ դարձավ Արսենի Յացենյուկը։

Ղրիմն իր հերթին չճանաչեց նոր իշխանության լեգիտիմությունը և որոշեց մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակը որոշելու համար  հանրաքվե  կազմակերպել։ Քվեաթերթիկում երկու հարց էր ընդգրկվել` «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքով» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Հանրապետության` 1992 թվականի Սահմանադրության գործողության վերականգնմանը և Ղրիմի կարգավիճակին որպես Ուկրաինայի մաս»։

Պաշտոնական տվյալներով, ընտրողների ավելի քան 96 տոկոսը կողմ էր քվեարկել Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Ռուսաստանի նախագահը մարտի 21–ին օրենք ստորագրեց Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի ձևավորման պայմանագրի վավերացման մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց երկու փաստաթղթերը։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի և ՄԱԿ–ի Կանոնադրության նորմերին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Հայաստանում 2-3 բանկ նախատեսում է ունենալ առանձին լիցենզիա, որպեսզի կարողանան սպասարկել այդ գործարքները․ ՀԲՄ ղեկավար

Բանկերը շատ լավ հասկանում են, որ պետք է տեխնոլոգիական զարգացումներ լինեն

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

«ԹԻՄ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բազմաճյուղ գործունեություն ծավալող ընկերություններից մեկը՝ «Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, այսօր պաշտոնապես մուտք է գործում կապիտալի շուկա՝ ցուցակելով պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img