Ապահովագրողները զգուշացնում են Պուտինին, որ ԱՊՊԱ համակարգը փլուզման եզրին է

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ապահովագրողների համառուսական միությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել` խնդրելով արագացնել ԱՊՊԱ–ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը։ РБК–ի տնօրինության տակ եղած նամակում ներկայացված է շուկայի հիմնական մասնակիցների դիրքորոշումը։

Նամակում ընդգծվում է, որ դեռ 2012 թ.–ի դեկտեմբերին փոփոխությունների օրինագիծը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը։ Այն «ապահովագրական գումարների էական ավելացում էր նախատեսում տուժածի կյանքին, առողջության և/կամ ունեցվածքին վնասելու դեպքում, ինչպես նաև նախատեսում էր ապահովագրավճարների իրականացման կարգի փոփոխություն տուժածի առողջությանը վնաս հասցնելու դեպքում»։

Բազային ապահովագրական սակագների և դրանց կից մի շարք կարևոր գործակիցների չափերը չեն վերանայվել օրենքի գործողության 11 տարիների ընթացքում։ Պատահական չէ, որ 200 արտոնագրերից, որոնք տարբեր տարիներին տրամադրվել են ապահովագրողներին ԱՊՊԱ պոլիսներ վաճառելու համար, 100–ը վերադարձվել են պետությանը, միաժամանակ 66 ապահովագրական ընկերություն սնանկացել է։ Ոչ ադեկվատ սակագների հետևանքը առավել վնասաբեր ոլորտներում ԱՊՊԱ պոլիսների վաճառքի կրճատումն ու ՌԴ մի շարք սուբյեկտներից ապահովագրողների հեռանալն է, ինչը բացասաբար է ազդում ավտոսեփականատերերի վրա, ովքեր պայմանագրեր կնքելիս հաճախ են դժվարությունների բախվում», – նշվում է նամակում, հաղորդում է РБК–ն։

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ օրինագծի ընդունումը «մշտապես հետաձգվում է օրինաստեղծ գործընթացի տարբեր մասնակիցների ազդեցությամբ»։ Գրեթե ամեն շաբաթ համաձայնեցված օրինագծում նոր փոփոխություններ են հայտնվում։ Իսկ հունիսի 17–ին նախատեսված երկրորդ ընթերցման նախաշեմին նոր առաջարկներ են հայտնվել, որոնք նախատեսում են 80 տոկոսից 40 տոկոսի հասցնել վնասված գույքի մաշվածության սահմանային չափը, ավելացնել ապահովագրական սակագինը 2014 թ.–ի հոկտեմբերի 1–ից, սահմանել աննախադեպ պատժամիջոցներ կնքված պայմանագրի պայմանները չկատարելու դեպքում։ Ապահովագրողները վստահեցնում են, որ այդ առաջարկները համաձայնեցված չեն կառավարության, Ռուսաստանի բանկի և պրոֆիլային գերատեսչությունների հետ։

«Սպառողների իրավունքների պաշտպանության նշանաբանի ներքո ԱՊՊԱ համակարգը փլուզվում է, որն անգամ առկա թերությունների դեպքում քաղաքացիների պաշտպանություն էր ապահովում։ 20 միլին ռուսաստանցի այդ տարիների ընթացքում փոխհատուցում է ստացել։ ԱՊՊԱ համակարգի փլուզմանը կհետևի ապահովագրական ոլորտի փլուզումը», – նշվում է նամակում, որը հորդորում է վերադարձնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված փոփոխությունների տեքստը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img