Անելիք բանկը բացառիկ տոկոսադրույք է սահմանել պետական աջակցության հաշվի հաշվետերերի համար

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն սահմանել է բացառիկ` տարեկան 12% տոկոսադրույք`  պետական աջակցության հաշվի (ընտանեկան դրամագլուխ) հաշվետերերի համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն, բանկը կիրականացնի երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարում, պետական աջակցության հաշվի բացում և սպասարկում:

Սպասարկվելով «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում` հաշվետերերը հնարավորություն կունենան կուտակել պետական աջակցության իրենց միջոցները և տնօրինել դրանք 18 տարին լրանալուց հետո:

Մինչ հաշվետիրոջ 18 տարին լրանալն ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել հիփոթեքային վճարների, ապահովագրական և ուսման ծախսերի դեպքում:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ պետական աջակցության հաշվին փոխանցվում են 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի ընտանեկան դրամագլխին ուղղվող միջոցները: Հաշիվ բացելու համար հրավիրում ենք բոլոր շահառուներին մոտենալ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանն` ավելացնելով, որ հաշիվների բացումը և սպասարկումն անվճար է:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով նրա ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին ««Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ն համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի 100 տոկոս բաժնետոմսերը։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները` 51,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 12,6 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 503,3 մլն դրամ, ինչը 2013 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշից շատ է 35,34 տոկոսով ($1-ը` 411,67 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img