Անգլիայի բանկին թույլատրվել է սահմանափակել հիփոթեքային վարկերը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը կհայտարարի Անգլիայի բանկին հատուկ լիազորություններ տրամադրելու մասին, որոնք թույլ կտան Կենտրոնական բանկին սահմանափակումներ մտցնել հիփոթեքային վարկերի նկատմամբ` կախված անշարժ գույքի արժեքից և փոխառուի եկամուտներից, հաղորդում է vestifinance.ru-ն։

Բրիտանիայի Կենտրոնական բանկը կարող է ուղղակիորեն միջամտել բնակշուկայի իրավիճակին` սահմանափակումներ հաստատելով հիփոթեքային վարկերի ծավալների նկատմամբ` կախված փոխառուի եկամուտներից, ինչպես նաև գույքի արժեքից, որը նա պատրաստվում է ձեռք բերել։ Երկրի ֆինանսական ղեկավարները նշում են, որ այդ միջոցներն ուղղված են «Մեծ Բրիտանիայի բնակարանային շուկայի ապագա ռիսկերի» դեմ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img