Հայաստանում EFSE–ի ընթացիկ վարկային պորտֆելը կազմում է 43,5 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Հարավ–արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ընթացիկ վարկային պորտֆելը կազմում է 43,5 մլն եվրո, Երևանում տեղեկացրեց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Մերլե Ռոմերը (Merle Römer)։

Հարավ–արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ 2009 թ.–ի դեկտեմբերից։
Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ հիմնադրամի գործընկերն են Արարատբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Կոնվերս բանկը, Ինեկոբանկն ու «ԱԿԲԱ լիզինգ» վարկային կազմակերպությունը, որոնք հիմնադրամի միջոցով միջոցներ են տրամադրում փոքր և միջին բիզնեսի զարգացման, հիփոթեքային վարկավորման, էներգաարդյունավետության բարձրացման, ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի համար։

Հարավ–արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի տարեկան նիստի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 18–ին Երևանում, կստորագրվեն մի շարք ֆինանսական համաձայնագրեր ՀՀ ԿԲ–ի և Արարատբանկի հետ։

Գործունեության ընթացքում 2005 թ.–ից հիմնադրամը գործընկեր–կազմակերպությունների միջոցով տրամադրել է  ավելի քան 3,3 մլրդ եվրոյի մոտ 470 հազար վարկ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img