EFSE–ն 27 մլն դոլարի վարկ է տրամադրել հայկական երկու բանկի

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը երկու համաձայնագիր է ստորագրել` Արարատբանկին 12 մլն դոլարի և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ին 15 մլն դոլարի չափով ազգային արժույթով վարկ տրամադրելու մասին։

Համաձայնագրերը ստորագրել են Երևանում Հիմնադրամի ամենամյա ժողովի շրջանակում EFSE տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Գործարքի մանրամասները հայտնի չեն։ Բանկերն այդ միջոցների հաշվին 10-11–տոկոսանոց դրույքաչափով 5 տարի մարման ժամկետով վարկեր են տրամադրելու։

«Մենք ուրախ ենք ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ ազգային արժույթով երկարաժամկետ վարկ տրամադրել տեղական ֆերմերներին և ձեռնարկատերերին օժանդակելու համար, ինչպես նաև Արարատբանկին` միկրո և փոքր ձեռնարկությունները ֆինանսավորելու համար»,– ասաց EFSE տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրված վարկն ուղղված է ավելի քան 10 հազար միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը, ներառյալ` գյուղատնտեսական արտադրողներին և մենատնտեսներին։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով` հիմնադրամի հատկացրած միջոցները կտրամադրվեն Հայաստանի միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին` նպաստելով երկրի զարգացմանը։

Արարատբանկի վարչության ներկայացուցիչ Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ հիմնադրամի տրամադրած այս վարկն արդեն չորրորդն է հաշվով, և բանկի հետ EFSE–ի նախորդ համաձայնագրերի շրջանակում տրամադրվել է միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման 967 վարկ, ինչը թույլ է տվել դիվերսիֆիկացնել բանկի պորտֆելը։

EFSE–ն միկրոֆինանսավորման խոշորագույն հիմնադրամ է, որի վարկերի ընդհանուր ծավալն այսօր հասել է 211.3 մլն եվրոյի։ Գումարն օգտագործվել է միկրո և փոքր ձեռնարկություններին 121.422 նոր ենթավարկեր տրամադրելու, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ապրուստի պայմանները բարելավելու համար։

«Արարատբանկ» ԲԲԸ–ն «Հայկապ» բանկի իրավահաջորդն է, հիմնվել է 1991 թվականի սեպտեմբերի 20–ին, 1996 թվականի հոկտեմբերի 31–ից բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադիր կապիտալում բաժնետոմսերի 74.18 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռնարկատեր, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին։ Արարատբանկը 2009 թվականի հունվարի 30–ին ընդգրկվել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմում։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։ – 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img