Լոնդոնում ոսկու գինը հասել է երկու ամսվա ընթացքում առավելագույն ցուցանիշին` գերազանցելով ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է ավելի քան երկու ամսվա առավելագույն ցուցանիշի` գերազանցելով ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1310,00 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի ապրիլի 15–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին թանկացել է 28,0 դոլարով (+2,2%)` փոփոխվելով ժամկետային շուկայի գնային ցուցանիշների նկատմամբ։ Այսպես, AM Fixing–ի գինը հայտարարելու պահին Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր 1307,1-1322,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի արժեքը կազմել է 1310,5 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

– հունիսի 19– 1282,00 (AM Fix), 1293,00 (PM Fix);
– հունիսի 18 – 1269,00 (AM Fix), 1269,75 (PM Fix);
– հունիսի 17 – 1264,50 (AM Fix), 1267,50 (PM Fix);
– հունիսի 16 – 1281,75 (AM Fix), 1276,25 (PM Fix);
– հունիսի 13 – 1273,00 (AM Fix), 1273,00 (PM Fix):

Այս տարի Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկու առավելագույն գինը գրանցվել է մարտի 14–ին, երբ նրա երեկոյան ֆիքսինգը (PM Fixing) հասել է $1385,00/ունցիա ցուցանիշին։ Այդ օրը դա ավելի քան 6 ամսվա (2013 թ.–ի սեպտեմբերի 9–ից) ամենաբարձր ցուցանիշն էր։

Այս տարի Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում ոսկի ամենացածր գինը գրանցվել է հունվարի 8–ին, երբ նրա երեկոյան ֆիքսինգը (PM Fixing) նվազել է մինչև ունցիայի դիմաց 1221,00 դոլարի։ Այդ օրը դա 2013 թ.–ի դեկտեմբերի 31–ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն էր։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img