Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ $96,35 մլն

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում  հունիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ $96,35 մլն.` 1 դոլարի դիմաց 410,19 դրամ միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,8 մլն եվրո և մոտ 887,05 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 555,15 դրամ և 1 ռուբլու դիմաց 11,78 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 106,5 մլն դոլար, 12,5 մլն եվրո  99,7  և ավելի քան 145,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 411,19 դրամ, 558,92 դրամ և 11,98 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014 թ.–ի հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 35 ,5 մլն դոլար ($1 – 409,54 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img