Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–մայիսին կազմել է 4,1 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–մայիսին 4 080,9 մլն դրամի 21 564 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 5,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

Ինչպես նշված է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում, հաշվետու ժամանակահատվածում առավելագույն թվով ԱՊՊԱ փոխհատուցումներ է վճարել Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունը` 1 562,6 մլն դրամ։ Մոտ 772,1 մլն դրամ է կազմել են Ինգո Արմենիա ընկերության վճարումների ծավալը, իսկ Ռեսո ընկերությունը վճարել է ավելի քան 521,5 մլն դրամի փոխհատուցում, միաժամանակ Արմենիա Ինշուրանսի ընկերության վճարումների ծավալը կազմել է  ավելի քան 267,6 մլն դրամ, Գարանտ Ինշուրանսինը` 42.9 միլիոն դրամ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի ԱՊՊԱ փոխհատուցումների վճարումների գումարը կազմել է 59 մլն դրամ։

Միաժամանակ միայն մայիսին բավարարված հայտերով փոխհատուցումների ծավալը կազմել է մոտ 763 մլն դրամ, իսկ հայտերի թիվը` 3 848։ Փոխհատուցումների միջին վճարը մայիսին կազմել է 191 110 դրամ։

2014 թվականի մայիսի 31–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 443 037 տրանսպորտային միջոց, ինչը 2 500 –ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ըստ Բյուրոյի տվյալների`փոխհատուցումների վճարման համար ներկայացված հայտերի թիվը հունվար–մայիսին գերազանցել է 21 468–ը, միաժամանակ չբավարարված հայտերի թիվը կազմել է 460։

Բացի այդ, այս պահին վճարման գործընթացում է գտնվում 146 283 հազար դրամի փոխհատուցում (2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 2,8% անկում)։

Միաժամանակ հունվար–մայիսին ապահովագրավճարների ծավալը կազմել է մոտ 9,25 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,2 տոկոսով։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1–ից։

2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։ ($1-409 դրամ)–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img