ՎՏԲ–Հայաստան բանկը վերագործակել է Սպիտակի, Ստեփանավանի և Ալավերդու մասնաճյուղերը

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկը վերագործարկել է «Սպիտակ», «Ստեփանավան» և «Թումանյան» (ք. Ալավերդի) նորոգված մասնաճյուղերը։

Մասնաճյուղերի բացման արարողությանը մասնակցել են ՎՏԲ–Հայաստան բանկի ղեկավարները, քաղաքապետները, ինչպես նաև բիզնեսի, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ։

ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևի խոսքով` անհրաժեշտ ամեն բան արվել է, որպեսզի ՎՏԲ–Հայաստան բանկի հաճախորդներն իրենց հարմարավետ զգան բանկի ծառայություններից օգտվելիս։

«Այդ նպատակով մենք ոչ միայն մեր ներկայությունն ենք ապահովում Հայաստանի մարզերում, այլև ջանում ենք հարմարավետ պայմաններ ստեղծել մեր մասնաճյուղերում։ Ինչպես մայրաքաղաքի մասնաճյուղերում, այնպես էլ մարզերում մատուցվում են բանկի բոլոր ծառայությունները»,– ավելացրեց նա։

Վերագործարկված մասնաճյուղերում մի շարք համալիր միջոցառումներ են իրականացվել` ուղղված հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, արդիականացմանը և սպասարկման հատվածի ու աշխատանքային տեղերի տեխնիկական լիակատար վերազինմանը։ Մասնաճյուղերի ներքին հարդարանքը համապատասխանեցվել է ՎՏԲ խմբի ֆիրմային ոճին։

Վերանորոգված մասնաճյուղերում հերթերի կառավարման համակարգ է տեղադրվել, հաճախորդների սպասարկման գոտիներն առանձնացվել են ըստ ծառայությունների, առանձին հատվածներ են առանձնացվել հաճախորդների անհատական սպասարկման համար։

Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը նշեց, որ մասնաճյուղերում օպտիմալ պայմաններ են ստեղծվել հաճախորդներին սպասարկելու համար։

Առանձնացված խցիկները օգնում են բանկի հաճախորդներին իրենց բանկային գործառույթների լիակատար գաղտնիություն պահպանել։ «Վերագործարկված մասնաճյուղերի սպասարկման համակարգն այս պահին բանկային ծառայությունների մատուցման ամենաքաղաքակիրթ ձևն է և համապատասխանում է համաշխարհային չափանիշներին»,– ասաց Խաչատրյանը։

Նա տեղեկացրեց, որ բանկի ևս հինգ մասնաճյուղ կվերագործարկվի, որոնցից երկուսը` Երևանում, երեքը` մարզերում։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 307,6 մլրդ դրամ (տարեսկզբից աճը կազմել է 2,65 տոկոս), պարտավորությունները` 262,5 մլրդ դրամ (0,12 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 45,1 մլրդ դրամ (20,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 229,9 մլրդ դրամ (5,89 տոկոսի աճ), բանկի շահույթը` 537 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img