Tue, 3 February
0.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայությունը 2014թ.-ի առաջին ամիսների ընթացքում կանխել է մոտ 19 մլն դրամի խարդախության ավելի քան 30 փորձ

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության անվտանգության ծառայությունը 2014 թվականի առաջին ամիսների ընթացքում կանխել է խարդախության ավելի քան 30 փորձ՝ մոտ 19 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Տվյալ պահին ընկերության կողմից ներկայացված դիմումներով ներքին գործերի մարմինները հարուցել են քրեական գործեր անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված խարդախության երեք դեպքով: Այսօրվա դրությամբ տվյալ գործերով իրականացվում է հետաքննություն: Եվս երկու գործով առաջին ատյանի դատարանները արդեն կայացրել են դատավճիռ», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Առաջին դեպքում Հայաստանի երեք քաղաքացիներ ճանաչվել են մեղավոր մի խումբ անձանց կողմից խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փորձ կատարելու մեջ: Ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՃՏՊ-ի քննության ընթացքում պարզվել է, որ տեղի է ունեցել վարորդի փոխարինում: Դրա արդյունքում հանցագործները փորձել են ընկերությունից ստանալ 592,000 ՀՀ դրամ գումարի հատուցում: Դատավճռով մեղավորներից յուրաքանչյուրը տուգանվել է նվազագույն աշխատավարձի 600-պատիկից մինչև 700-պատիկի չափով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրորդ դեպքում Նոյեմբերյան քաղաքի երկու բնակիչներին առաջադրվել է նախնական համաձայնությամբ խոշոր չափերի խարդախություն կատարելու փորձով մեղադրանք: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մխիթար Գ. և Արմեն Ա. նախկինում տեղի ունեցած ՃՏՊ-ն փորձում էին ներկայացնել որպես նոր դեպք և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից ստանալ 990,000 դրամ որպես հատուցում: Սույն գործով դատարանը կայացրել է դատավճիռ և յուրաքանչյուրին պարտադրել է վճարել նվազագույն աշխատավարձի 500-պատիկին հավասար տուգանք:

Ընկերության տվյալների համաձայն՝ խարդախության ամենատարածված դեպքերը կապված են ավտոապահովագրության հետ: Բացի վարորդի փոխարինումից և հին պատահարով հատուցում ստանալու փորձերից արձանագրվել է քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպք ՃՏՊ-ից հետո ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության անվտանգության ծառայության տեղեկատվության համաձայն՝ այս տարի կտրուկ կրճատվել է մեղավոր կողմի փոխարինման դեպքերի թիվը, երբ առավել շատ տուժած ավտոմեքենայի սեփականատերը ապահովագրական ընկերությունում ներկայանում է որպես տուժող կողմ, և ապահովագրողը մեծ գումարի փոխհատուցում էր վճարում: 2014 թ.-ին Բոնուս-Մալուս համակարգի բոլոր բաղադրիչների ուժի մեջ մտնելու կապակցությամբ անմեղ վարորդները հրաժարվում են իրենց վրա վերցնել ուրիշի մեղքը, քանի որ դա ազդում է նրանց ապահովագրաման պատմության վրա և հանգեցնում է ԱՊՊԱ պոլիսի արժեքի ավելացմանը:

Ռոսգոսստրախ Արմենիա ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3,44 մլրդ դրամ (8,3 մլն. դոլար)։

Ընկերության խորհրդում ընդգրկված են առաջատար մասնագետներ և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ խմբի բարձրագույն ղեկավարությունը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում, ունի 48 գրասենյակ, այդ թվում 18 մասնաճյուղ, վաճառքի 13 գրասենյակ Երևանում և 33-ը՝ Հայաստանի խոշոր մարզկենտրոններում և քաղաքներում:

2011 թվականի դեկտեմբերին Moody International կազմակերպության կողմից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը շնորհվել է ISO 9001:2008 պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ:– 0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում

Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին(ՖՈՏՈ)

Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը

Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img