Daily Archives: Jul 4, 2014

ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը աջակից կլինի Հայաստանում ֆինանսական հատվածի և տնտեսության զարգացմանն ուղղված գործիքների ներդրման գործում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի և Կովկասյան երկրների նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժին:

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 4–ին նվազել է 0,08%–ով և 1 դոլարի դիմաց 408 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 30–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հուլիսի 3–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08%–ով և 1 դոլարի դիմաց 408 դրամ կազմել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,19 կետով և 1 դոլարի դիմաց 407,8 դրամ կազմել

Հայաստանի արժութային շուկայում հունիսի 30-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 3–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,19 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,8 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը ապրիլին ավելացել է 3,1%–ով` հասնելով 389 հազար դրամի

Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի ապրիլին, 2013թ.–ի ապրիլի համեմատ, ավելացել է 3,1%–ով` հասնելով 389 053 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

«Անելիք Բանկը» միանում է AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հուլիսի 7-ից կմիանա AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։