Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 169,1 մլն դոլար՝ 2025 թվականի հունվարի 18,7 մլն դոլարի դիմաց, նշվում է ՀՀ ԿԲ–ի հաշվետվության մեջ։

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ։

Այս տարվա հունվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքը կազմել է 499,4 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվարի 377,5 մլն դոլարի դիմաց։

Դեպի Հայաստան փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 344,8 մլն դոլար և ԱՄՆ-ը՝ 58,7 մլն դոլար։ Ընդ որում, Ռուսաստանը և ԱՄՆ-ը առաջատար են եղել դեպի Հայաստան փոխանցումներով նաև 2024 թվականի արդյունքներով (համապատասխանաբար՝ 237 մլն դոլար և 45,7 մլն դոլար)։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հունվարին ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների արտահոսքը կազմել է 330,3 մլն դոլար՝ 2025 թվականի հունվարի 358,8 մլն դոլարի դիմաց։

Հաշվետու ամսում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով առաջատար են եղել ԱՄՆ-ը (98,9 մլն դոլար) և ԱՄԷ-ն (48,6 մլն դոլար)։ 2025 թվականի առաջին ամսում առաջատարները նույնպես եղել են Շվեյցարիան (78,1 մլն դոլար) և ԱՄԷ-ն (68,8 մլն դոլար)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img