ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի: Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մարտյան մակրոտնտեսական տեսության մեջ:

Ինչպես նշում են բանկի վերլուծաբանները, անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքն աճել է 8,6%-ով՝ տարեկան կտրվածքով: Հիմնական ներդրումն ապահովել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից կատարված փոխանցումները:

Հայաստանից միջոցների արտահոսքն աճել է աննշան՝ տարեկան կտրվածքով 0,3%-ով, հիմնականում դեպի Շվեյցարիա, Ռուսաստան և Իսրայել:

ԵԱԶԲ-ում նաև նշում են, որ ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը, այդ թվում՝ տնային տնտեսություններին ուղղված փոխանցումները, 2025 թվականին աճել է 24,5%-ով՝ 2023 և 2024 թվականների անկումից հետո, ինչը լրացուցիչ աջակցություն է ցուցաբերել ներքին պահանջարկին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img