«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն վերանորոգել է Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզի մասնաշենքը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք  Բանկ» ՓԲԸ–ի շնորհիվ Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզն իր սաներին այսօր դիմավորել է բարեկարգված խաղահրապարակով և վերանորոգված մասնաշենքով, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Շիննորոգման աշխատանքներն իր միջոցներով իրականացրել է «Անելիք  Բանկը», իսկ  բոլոր շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև Բանկի «Աբովյան» մասնաճյուղի աշխատակիցները:

Միջոցառմանն առավել տոնական երանգ հաղորդելու և օրն անմոռանալի դարձնելու նպատակով Բանկի աշխատակիցներն առավոտյան մանկապարտեզ այցելած բոլոր երեխաներին դիմավորել են նվերներով` գրենական պիտույքներով և փուչիկներով:

«Մենք մեծ սիրով կատարեցինք թե կանաչապատման, թե խաղահրապարակի և թե մանկապարտեզի մասնաշենքի բարեկարգման աշխատանքները, քանի որ դա անում էինք մեր սիրելի փոքրիկների համար: Այս նախաձեռնությունն  «Անելիք  Բանկի» որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականության բաղկացուցիչ մասն է»,- նշել է «Անելիք  Բանկ» ՓԲԸ–ի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ Արման Ամիրխանյանը:

Շնորհակալություն հայտնելով «Անելիք  Բանկին» անակնկալ նվերի համար`  Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Թագուհի Որսկանյանն ասել է. «Մեզ համար միանգամայն անակնկալ էր «Անելիք  Բանկի» նման նախաձեռնությունը: Բավականին գովելի է, որ Բանկի մեր քաղաքում գործող մասնաճյուղը կարևորում է այն պայմանները, որտեղ իրենց օրվա մեծ մասն անց են կացնում մեր երեխաները: Հրաշալի է, որ մեր սաներն այսուհետ կխաղան գեղեցիկ, բարեկարգ կարուսելներով և կանաչապատ տարածք ունեցող խաղահրապարակում»:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները` 51,1 մլրդ դրամ, կապիտալը` 12,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img