ՀՀ ԿԲ-ն Հարվարդի համալսարանի հետ համագործակցության նոր ծրագիր է սկսել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն Հարվարդի համալսարանի հետ հեռանկարային համագործակցության շրջանակում հատուկ գիտահետազոտական ծրագիր է սկսել, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

«Ըստ ծրագրի՝ համալսարանի երեք ուսանողներ` Ջորդան Բրայանթը, Խուան Ապարիսիոն և Դենիել Ջիբսը, աշխատանքային պրակտիկա են անցնում Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ուսանողները Հայաստան են ժամանել հունիս ամսին և հանդիպումներ ու քննարկումներ ունեցել հայաստանյան և միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացել Հայաստանի տնտեսական իրավիճակին:

Պրակտիկանտները երկամսյա ամառային պրակտիկայի ընթացքում կիրականացնեն հետազոտություններ ՀՀ տնտեսությանը վերաբերող ուշադրության արժանի մի շարք երևույթների վերաբերյալ, մասնավորապես՝ «Հարկային հարմոնիզացիայի հնարավոր ազդեցությունները ֆինանսական ծառայությունների հատվածի վրա», «Տնտեսական ինտեգրման  ազդեցությունը երկկողմանի օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի վրա» և «Տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ մոտեցումների դետերմինանտներ» թեմաներով:

«Կենտրոնական բանկը կարևորում է միջազգային բազմակողմ համագործակցությունը և լիահույս է, որ աշխարհի լավագույն հինգ  համալսարաններից մեկի՝ Հարվարդի համալսարանի հետ  համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա և ծրագիրը կկրի շարունակական բնույթ», – նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից ընդգծեցին, որ ծրագրի իրականացումը նաև խթան կհանդիսանա Դիլիջանի Ուսումնահետազոտական Կենտրոնի և այլ միջազգային հեղինակավոր համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների միջև փոխգործակցության կապեր հաստատելու համար: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img