Հայաստանում հուլիսի 15-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,05 տոկոսով և 1 դոլարի դիմաց 407,29 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 15-ին իրականացված գործարքների արդյունքում, հուլիսի 14-ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.05 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 407,29 դրամ:

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 5,3 մլն դոլարի (մոտ 2.2 մլրդ դրամ) 59 գործարք: Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 15-ին եվրոյով գործարք չի կատարվել:

Հուլիսի 15-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներ հետևյալն են՝ $1 – 407,29 դրամ, €1 – 553,79 դրամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img