ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ ամենամյա մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արշավն անցնելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2014թ.–ի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը, որի նպատակը Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումն է:

Ակցիային մասնակցել և Մալթայի ուղեգիր կարող են շահել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ովքեր ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում 2014թ.–ի հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Նրանք ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:

Գնումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում և արտասահմանում այլ բանկերի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր: Միաժամանակ, մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր:

Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:

«Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 50 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Մալթա»,– ասվում է հաղորդման մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևի խոսքով` վճարային քարտերը տեխնոլոգիապես ամենահագեցած և հարմար բանկային պրոդուկտներն են սպառողների համար, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը։

«Հաճելի է նշել, որ անցկացվող մարքետինգային ակցիաները մեծ ճանաչում են վայելում մեր քարտապանների շրջանում,– ասաց նա, հույս հայտնելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը կօգնեն բանկի հաճախորդներին ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ իրենց ամառային հանգիստը ծրագրելիս:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թվականի հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 312.5 մլրդ դրամ, պարտավորությունները` 268.5 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 230.2 մլրդ դրամ, իսկ կապիտալը` մոտ 44 մլրդ դրամ։ Միաժամանակ, բանկի զուտ վնասը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 664.5 մլն դրամ, ինչը պակաս է 2013 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից մոտ 1.4 անգամ։ ($1-ը` 406,84 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img