Հայաստանի բանկերի համախառն շահույթն առաջին կիսամյակում կրճատվել է 13,6 տոկոսով և կազմել է 17,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն շահույթի ցուցանիշը 2014 թ.-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 13,6 տոկոսով և կազմել է 17,8 մլրդ դրամ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն այս ցուցանիշի նման անկումը բացատրում է տրամադրված վարկերի մասով ռեզերվ կատարված հատկացումներով:

«Գաղտնիք չէ, որ բանկային բիզնեսն այսօր Հայաստանում առավել մրցունակ է, և բանկերը մի շարք դեպքերում փորձում են նվազեցնել իրենց պահանջները ռիսկերի նկատմամբ, ինչը բացասաբար է ազդել որոշ բանկերի վրա», – ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ աննշան անկում էր նկատվում այս տարվա առաջին եռամսյակում, և կիսամյակի արդյունքում այն ավելացավ: «13,6 տոկոսն, իհարկե, քիչ չէ: Բացի այդ, արդեն 5-6 բանկ վնասով է աշխատում», – ասաց Թառումյանը:

Նա նաև ընդգծեց, որ չի կարելի հիմա խոսել որևէ միտումի մասին, քանի որ ընդամենը կես տարի է անցել, սակայն բանկերը պետք է ավելի ուշադիր լինեն ռիսկերը գնահատելիս:

Նա նաև ընդգծեց, որ Ամերիաբանկը «մինչև հիմա փորձել է չնվազեցնել իր ռիսկային ախորժակն ու մնալ ընդունված պարամետրերի շրջանակներում»:

Անդրադառնալով վարկերի վերադարձելիությանը` բանկի գլխավոր տնօրենի տեղակալը նշեց, որ բանկային համակարգում ժամկետանց վարկերը հասել են 6-7 տոկոսի: «Սա բավականին բարձր ցուցանիշ է, սովորաբար այն լինում է 5 տոկոսի սահմանում», – ասաց նա:

Թառումյանը նշեց, որ Ամերիաբանկի մոտ այս ցուցանիշը 3 տոկոսից ցածր է, այսինքն կազմում է բանկային համակարգի ցուցանիշի մոտ կեսը, ինչը վկայում է վարկերի որակի զգալի լավացման և ցածր ռեզերվացման մասին:

Նրա կարծիքով՝ անվերադարձելիության խնդիրը կարող էին լուծել կոլեկտոր կազմակերպությունները: «Հնարավոր է, որ եթե այս միտումները շարունակվեն, և շուկան մեծանա, ապա կարող են կոլեկտոր կազմակերպությունների ստեղծման հարցում գործարար առաջարկներ ստացվել», – նշեց Թառումյանը:

Բանկերի առաջին կիսամյակի հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթը 2014 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 17,8 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 20,6 մլրդ դրամի համեմատ (մոտ 13,6 տոկոսի անկում): Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից առաջին կիսամյակում 15 բանկ շահույթով է աշխատել:

Միաժամանակ մնացած 6 բանկերը հաշվետու ժամանակահատվածում կրել են 2,7 մլրդ դրամի վնաս այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին կիսամյակում 1,6 մլրդ դրամի վնաս էր արձանագրվել երեք բանկերի մոտ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ ($1 – 406,69 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img