Ռուսաստանի բանկն անսպասելիորեն բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, որպեսզի դանդաղեցնի գնաճը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի Տնօրենների խորհուրդը այսօրվա նիստում որոշել է առանցքային տոկոսադրույքը (շաբաթական ՌԵՊՈ-ի տոկոսադրույք, բանկերին լիկվիդայնության տրամադրման գլխավոր խողովակ) 7,5 տոկոսից բարձրացնել 8 տոկոս: Այս մասին ասվում է կարգավորիչի հայտարարության մեջ, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:

2014թ.-ի հուլիսին սպառողական գների աճի դանդաղումը կանխատեսվածից ավելի փոքր տեմպերով է ընթանում, նշում է ՌԴ ԿԲ-ն: «Ընդունված որոշման նպատակն է միջնաժամկետ հեռանկարում սպառողական գները հասցնել մինչև նպատակային 4 տոկոսի», – նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Գնաճի աճի տարեկան տեմպը հունիսին ավելացել է՝ հասնելով 7,8 տոկոսի:

Բացի այդ, ըստ ՌԴ ԿԲ-ի՝ այս որոշումը թույլ կտա տարեվերջին տարեկան կտրվածքով սպառողական գների 6-6,5 տոկոսանոց աճի հասնել:

Բարձր մակարդակի վրա գնաճային ռիսկերի պահպանման դեպքում բանկը շարունակելու է բարձրացնել առանցքային տոկոսադրույքը, զգուշացրել է ՌԴ ԿԲ-ն:

Ըստ ՌԴ ԿԲ-ի՝ լրացուցիչ ռիսկերից են աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումն ու ազգային արժույթի փոխարժեքի դինամիկայի վրա նրա հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև հարկային և սակագնային քաղաքականության ոլորտում քննարկվող փոփոխությունները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img