Tue, 15 July
26.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը II եռամսյակում աճել է 1,2 կետով` մինչև 57,1

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,2 կետով` մինչև 57,1, հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ տվյալ ցուցանիշն աճել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,9 կետով։

Ըստ նրա` գործարար միջավայրի ցուցանիշի աճը 2014 թվականի երկրորդ եռամսյակում պայմանավորված է դրա բոլոր ագրեգատների բարձրացմամբ, մասնավորապես` արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ։

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտի ցուցանիշն աճել է 1,3 կետով` կազմելով 58,1, առևտրի ցուցանիշն աճել է 3,4 կետով` մինչև 60,9, ծառայությունների ոլորտի ցուցանիշը` 6,4 կետով` կազմելով 61.9։ Իսկ շինարարության ոլորտի ցուցանիշը նվազել 7,6 կետով` մինչև 45,8։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների` ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է` գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։ -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Հայաստանում պետական աջակցության ծրագրով դուրս է գրվել ավելի քան 1 մլն դոլարի անհուսալի վարկ

Անհուսալի վարկեր ունեցող շահառուների շուրջ 4400 հայտերն արդեն հաստատվել են

Բիթքոյնի հերթական ռեկորդը․ պատմական առավելագույն ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 118 հազար դոլարը

Հուլիսի 11-ին բիթքոյնի փոխարժեքը առաջին անգամ հատել է 118,000 դոլարի սահմանը՝ գերազանցելով նախորդ օրը գրանցված առավելագույնը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի առաջին եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img