Ասիական զարգացման բանկը Հայաստանին 37 մլն դոլար վարկ կտրամադրի էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցը վերականգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատել է Հայաստանին վարկի տրամադրումը էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար:  Այս մասին հայտնում է ԱԶԲ-ն: Վարկը տրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից:

«Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիրը Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, կայուն զարգացման, ինչպես նաև տարածաշրջանի ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ` 6,6 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորումը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img