Շուկաները նվազում են ԴՊՀ դրույքաչափի բարձրացման սպասման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի ոչ մեծ ծավալների և դրական լուրերի բացակայության ֆոնին ռուսական շուկան նախօրեին նվազել է մինչև այս տարվա մայիսի մակարդակը` MICEX–ը նվազել է մինչև 1357.89 կետը (-1,53%), РТС–ը` մինչև 1191,37 կետը (-1,72%)։

Նվազման առաջատարներն են` «Աէրոֆլոտի» բաժնետոմսերը (-5,87%), «Ֆարմստանդարտի» բաժնետոմսերը (-4,95%), «Սուրգուտնեֆտեգազինը»` (-4,05%)։Ոչ բոլոր բաժնետոմսերն են կորցրել արժեքը, օրինակ, Մոսկվայի բորսայի թղթերն աճել են ավելի քան մեկ ռուբլով, հաղորդում է vestifinance.ru–ն։

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային ցուցիչներն այսօր կրճատվում են, Մոսկվայի ժամանակով 10։00–ին մյուսներից առավել կրճատվել է ճապոնական Nikkei 225–ը` 1,03%–ով։

Ամերիկյան ֆոնդային շուկան նախօրեին եղել է խաղացողների` նվազման ազդեցության ներքո և կորցրել է դրանից առաջ ձեռք բերած աճը` Nasdaq–ի ցուցիչը նվազել է 0.71 տոկոսով,  S&P 500–ը` 0,97 տոկոսով, Dow Jones Industrial Average–ը երեքշաբթի նվազել է 0.84 տոկոսով։

Ցուցիչները պատմական առավելագույնի շեմին են, բայց ԱՄՆ–ի տնտեսության վերականգնման լավ հատկանիշները կարող են հանգեցնել Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների վաղաժամ բարձրացմանը, և դա վախեցնում է վերավաճառողներին բարձրացման վրա հույս դնել։

Ներդրողներին նույնիսկ չեն տպավորել երեքշաբթի հրապարակած վիճակագրական տվյալները` ԱՄՆ–ի ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը հուլիսին 2005 թվականի դեկտեմբերից աճել է մինչև առավելագույն մակարդակը` մինչև 58.7 կետը (56 կետ հունիսին), իսկ ԱՄՆ–ի արդյունաբերական ձեռնարկությունների պատվերները հունիսին աճել են 1.1 տոկոսով նախորդ ամսվա համեմատ, ինչը գրեթե 2 անգամ ավելի է կանխատեսումներից։

Այսօր Եվրոպայի և ԱՄՆ–ի շուկաները կլինեն Եվրոպայի և ԱՄՆ–ի վիճակագրության հրապարակմանը սպասելու ազդեցության ներքո` օրվա ընթացքում կհրապարակվեն Գերմանիայի արդյունաբերական պատվերների ծավալների, Իտալիայի արդյունաբերական արտադրության ծավալի, եվրագոտու մանրածախ հատվածի գործարար ակտիվության ցուցիչի, Մեծ Բրիտանիայի արդյունաբերական արտադրության ծավալի, Իտալիայի ՀՆԱ–ի, ԱՄՆ–ի հիփոթեքային վարկավորման հարցումների ցուցիչների և ԱՄՆ–ի առևտրային հաշվեկշռի տվյալները։

Պատժամիջոցները դեռ երկար պատմություն կունենան

Բացի այդ, ներդրողներն ուշադիր հետևում են ՌԴ–ի և Արևմուտքի հարաբերությունների զարգացմանը, որոնք վերածվում են սառը պատերազմի ժամանակների երկար առճակատման։ ՌԴ իշխանությունները հայտարարել են ԵՄ–ի և ԱՄՆ–ի պատժամիջոցներին հնարավոր պատասխանի մասին, մասնավորապես, ավիափոխադրումների ոլորտում` դեպի Ասիա Ռուսաստանով թռիչքների արգելք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հանձնարարել է կառավարությանը տարբեր քայլեր մշակել պատժամիջոցներին ի պատասխան, բայց այնպես, որ դա ռուսների շահերը չվնասի։

Նավթի և ոսկու համաշխարհային գները կայուն են և սակարկում են ավելի վաղ ձեռք բերված մակարդակներում։ Brent տեսակի պայմանագրերն այսօր առավոտյան զգալիորեն թանկացել են մինչև $104,86 մեկ բարելի դիմաց (+$0,25, կամ  +0,24%), Light ամերիկյան տեսակի գինն աճել է մինչև $97,48 բարելի դիմաց (+$0,1, կամ +0,10%)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img