Moody’s գործակալությունը ՎՏԲ–Հայաստան Բանկին Ba1/ Ba3/ NP/D- միջազգային վարկանիշ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է հետևյալ վարկանիշները` տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար NotPrime վարկանիշ, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, բանկի տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների համար կանխատեսումը «Բացասական» է, արտարժույթով երկարաժամկետ ավանդների և բանկի ֆինանսական կայունության վարկանիշի կանխատեսումը` «Կայուն»:

ՎՏԲ–Հայաստան Բանկին Moody’s վարկանիշային գործակալության կողմից շնորհված Ba1 տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը հիմնված է ՎՏԲ Բանկ ԲԲԸ մայր բանկի կողմից աջակցման բարձր հավանականության գնահատականի վրա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը ԲՖԿՎ «D-» վարկանիշին արժանացել է որպես կայուն շահութաբերություն և միջինից բարձր արդյունավետության ցուցանիշներ ունեցող խոշորագույն բանկերից մեկը Հայաստանում: Գործակալությունը նշում է, որ «D-» բանկային ֆինանսական կայունության վարկանիշն ապահովվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորը ինտեգրմամբ ՎՏԲ խումբ, Հայաստանի կորպորատիվ ու մանրածախ ոլորտներում կայունդ դիրքերով, կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշով, արդյունավետությամբ ու շահութաբերությամբ»։

«ՎՏԲ-Հայաստան Բանկին միջազգային վարկանիշների շնորհումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ նշել, որ բանկի վարկանիշները սահմանափակված են Հայաստանի «երկրի առաստաղի» վարկանիշով, որը տվյալ պահին հաստատված է Ba3/NP մակարդակում, և վերջինիս բարձրացման դեպքում կարող են վերանայվել», – ասել է ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար, ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինն իր հերթին նշեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ունիվերսալ ծառայություններ, մասնաճյուղային ցանցի շնորհիվ շուկան հասանելի է, և բանկը ակտիվ է Հայաստանի համար տնտեսապես կարևոր ճյուղերում:

«Վստահ   եմ,որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»,– ասաց նա։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 312.4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 3,37% աճ), պարտավորությունները`  268,5 մլրդ դրամ (աճը` 1,31%), կապիտալը` 43,96 մլրդ դրամ (աճը` 18%), վարկային ներդրումները` մոտ 230,3 մլրդ դրամ (աճը` 5,25%) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 172,3 մլրդ դրամ (աճը` 17,32%)։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում: Այսօր բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img