«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թ. II եռամսյակի «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» ֆինանսատնտեսական տեղեկագրի 2014թ.–ի երկրորդ եռամսյակի հերթական համարը: Ամփոփագիրը հրատարակվում է եռամսյակը մեկ և կազմվում է մամուլում պաշտոնապես հրապարակվող և վարկային կազմակերպությունների գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա:

«Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը պարունակում է շուրջ 43 էջանոց աղյուսակային նյութ՝ վարկային կազմակերպությունների գործունեության տարբեր ցուցանիշներով և բաղկացած է 11 հիմնական բաժնից՝ 1. Վարկային կազմակերպությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Եկամուտ/Վնաս, 6. Վարկային կազմակերպությունների գործունեության նորմատիվային ցուցանիշները, 7 Կապիտալիզացման ցուցանիշները, 8. Եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները, 9. Վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփիչ ցուցանիշները, 10. Վարկային կազմակերպությունների արդյունավետության ամփոփիչ ցուցանիշները, 11. Վարկային կազմակերպությունների հիմնական ծառայությունները:

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի վարկային կազմակերպությունների ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել: Այն նաև պարունակում է տեխնիկական և մեթոդաբանական մեկնաբանություններ կազմված աղյուսակների վերաբերյալ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը (այժմ՝ «Հայաստանի բանկեր»), 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային (այժմ՝ «Հայաստանի ապահովագրական ընկերություններ») տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img