Հայաստանում գնաճը հունվար-հուլիսին 3,4% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,4 տոկոս։ Այս տվյալը «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հանրապետությունում սպառողական գներն այս տարվա հուլիսին նախորդ ամսվա համեմատ նվազել են 0,9 տոկոսով։

ԱՎԾ տվյալով` 2014թ.-ի հունվար–հուլիսին տնտեսական ակտիվության աճը 2013 թվականի հունվար–հուլիսի համեմատ կազմել է 4,1 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2014 թվականին գնաճը ծրագրված է 4%–ի (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 5,2% մակարդակում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img