Բորսայական գործարքների ծավալը Հայաստանում 2–րդ եռամսյակում կազմել է 38.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի երկրորդ եռամսյակում գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 38 433.7 մլն դրամ` ամսվա ընթացքում ավելանալով 2.4 անգամ, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ, գործարքների ընդհանուր ծավալը 2013 թվականին կազմել է 24.3 մլրդ դրամ։

ԱՎԾ–ի տվյալների համաձայն, ռեպո–գործառնությունների ծավալը եռամսյակի վերջում կազմել է 711.3 մլն դրամ։ Միաժամանակ, այլ արժեթղթերով գործարքները կազմել են` բաժնետոմսերով` 26.8 մլրդ դրամ, պետպարտատոմսերով` մոտ 7 779.8 մլն դրամ, կորպորատիվ պարտատոմսերով` 130.6 մլն դրամ։
Միաժամանակ, ֆոնդային բորսայում ընդհանուր առմամբ իրականացվել է 280 գործարք, ցուցարկում է անցել 16 կազմակերպություն։

Միաժամանակ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց իրականացրած գործարքների ծավալը եռամսյակի արդյունքներով կազմել է 1 298 մլրդ դրամ։

ԱՎԾ տվյալներով, Հայաստանում երկրորդ եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 8 կազմակերպություն և 21 բանկ։ Արժեթղթեր թողարկող հաշվառման մեջ գտնվող անձանց թիվը  հաշվետու եռամսյակում կազմել է 16։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img