Անելիք Բանկի մի շարք մասնաճյուղեր կաշխատեն նաև շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկի» 4 մասնաճյուղեր 2014թ. սեպտեմբերի 1-ից սկսել են աշխատել նաև շաբաթ օրերին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այսուհետ Բանկի  «Դավթաշեն» (ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., 11/91), «Բաղրամյան» (ք. Երևան, Բաղրամյան 75), «Մալաթիա» (ք. Երևան, Րաֆֆու 39/61) և «Գյումրի» (ք. Գյումրի, Անկախության հր. 6) մասնաճյուղերում նաև շաբաթ օրերին այցելուները կարող են օգտվել մատուցվող բանկային բոլոր ծառայություններից»,– նշվում է հաղորդման մեջ։

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`15,3%), պարտավորությունները` 56,9 մլր դրամ (աճը` 21,3%), կապիտալը`12,3 մլրդ դրամ (անկումը` 6,2%), վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (աճը` 21,9%) ($1 – 410, 73 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img