Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հուլիսին ավելացել են 18,6%-ով՝ կազմելով մոտ 194,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով այս տարվա հուլիսին ստացվել է ավելի քան 194,7 մլն դրամական միջոց՝ ամսվա ընթացքում ավելանալով 18,6 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ արտերկրից ստացված փոխանցումները հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, նվազել են 4,42 տոկոսով:

2014 թ.-ի հուլիսին Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 30,2 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսին գրանցված 26,3 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 4,3 տոկոսի աճ): Դրամական մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 164,5 մլն դոլար՝ 2013 թ.-ի հուլիսին գրանցված 177,4 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 21,6 տոկոսի աճ):

Հայաստան ստացված դրամական միջոցների ճնշող մասը բաժին է հասնում Ռուսաստանին՝ հանրապետություն ստացված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 86,6 տոկոսը: Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները հուլիսին, 2013 թ.-ի հուլիսի համեմատ, նվազել են 6.6 տոկոսով և կազմել մոտ 168.7 մլն դոլար (ամսվա ընթացքում 25,2 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից ՌԴ փոխանցված միջոցների արտահոսքն աճել է 18,15 տոկոսով և կազմել 17 մլն դոլար (ամսվա ընթացքում 4,4 տոկոսի աճ):

ԿԲ-ի տվյալների համաձայն՝ դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.-ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 410,15 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img