ՎԶԵԲ-ը սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում կոշտ թափոնների կառավարմանը նվիրված սեմինար կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Սեպտեմբերի 11-12-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը Ծաղկաձորում  կոշտ թափոնների կառավարմանը նվիրված սեմինար կկազմակերպի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սեմինարի ժամանակ, որը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցում, ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը:
Սեմինարին հրավիրված են 60 փորձագետներ ութ երկրներից, որոնց թվում են՝ Բելառուսը, Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Տաջիկստանը, որոնք փորձի փոխանակում կիրականացնեն կոշտ թափոնների ծրագրերի իրականացման հարցերում: Միջոցառումը նաև կծառայի որպես հարթակ՝ քննարկելու և վերլուծելու այն գործոնները, որոնք ազդում են տարածաշրջանում նման ծրագրերի  հաջողության վրա:

ՎԶԵԲ-ի ծրագրերն աջակցում են սանիտարական աղբավայրերի և փոխաբեռնման  կայանների շինարարության և շահագործման, հին աղբավայրերի փակման, ինչպես նաև թափոնների կառավարման ընկերությունների համար հավաքման և տրանսպորտային միջոցների և սարքավորումների մատակարարման ոլորտներում ներդրումներին:

Սեմինարը բանկին կտրամադրի եզակի հնարավորություն՝ հիմնվելու առ այսօր կուտակված փորձի վրա, ինտեգրելու այս փորձառությունը նախապատրաստվող ծրագրերում և ուժեղացնելու կիրարկման կարողությունները առկա և ապագա հաճախորդների շրջանում, միևնույն ժամանակ տրամադրելով տարբեր երկրներից գործընկերների հետ կապեր հաստատելու և շփվելու հնարավորություն:

«ՎԶԵԲ-ը դիտարկում է Հայաստանում կոշտ թափոնների երկու ծրագրեր իրականացնելու հնարավորություն՝ Կոտայքի մարզի և Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրերը, որոնց նպատակն է ֆինանսավորել Հայաստանում ԵՄ-ի պահանջներին համապատասխանող աղբավայրերի կառուցումը և համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը: Այս նախաձեռնությունը ՎԶԵԲ-ի հանձնառություններից մեկն է, և նրա նպատակը ամբողջ երկրում ուժեղացված մունիցիպալ ենթակառուցվածքների ապահովումն է», – նշվում է հաղորդագրության մեջ:

Լրագրողները սեմինարի շրջանակում հնարավորություն կունենան հարցազրույց անցկացնելու ՎԶԵԲ-ի՝ կոշտ թափոնների խնդիրներով զբաղվող բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

ԶԼՄ-ների հետաքրքրված ներկայացուցիչները կարող են դիմել Լորետա Մարտիկյանին ([email protected]  +995577221120) կամ Անուշ Կարապետյանին (37410514805): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img