Thu, 26 February
6.1 C
Yerevan
USD: 376.92 RUB: 4.92 EUR: 444.01 GEL: 140.90 GBP: 509.29

Միջազգային փորձագետները կքննարկեն կոշտ թափոնների կառավարման հարցերը Հայաստանում ՎԶԵԲ–ի սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) համատեղ կանցկացնեն կոշտ թափոնների մշակման և կառավարման վերաբերյալ տարածաշրջանային սեմինար Ծաղկաձորի «Golden Palace»  հյուրանոցում, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության փոխնախարար Արտաշես Բախշյանը կբացի միջոցառումը սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 10-ին` ողջույնի խոսք ուղղելով սեմինարի մասնակիցներին:

Երկօրյա այս սեմինարի ընթացքում ոլորտի 80 փորձագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանի Հանրապետությունից, Մոլդովայից, Ռումինիայից, Մոնղոլիայից, Տաջիկստանից կհանդիպեն և կփոխանակվեն կոշտ թափոնների զանազան ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձով և փորձագիտությամբ և կքննարկեն մարտահրավերները և այն գործոնները, որոնք ազդում են տարածաշրջանում նման գործընթացների  հաջողության վրա:

Սեմինարն ընձեռում է եզակի հնարավորություն կոշտ թափոնների կառավարմամբ զբաղվող  ընկերությունների ներկայացուցիչներին, քաղաքապետարաններին, ամբողջ տարածաշրջանի նախարարություններին, կոշտ թափոնների մասնագետներին, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ՎԶԵԲ-ի բանկիրներին՝ քննարկելու իրականացման փուլում գտնվող ծրագրերը, ընդլայնելով գործառնական կարողությունները առկա և ապագա հաճախորդների շրջանում, միաժամանակ տրամադրելով տարբեր երկրներից գործընկերների հետ կապեր հաստատելու և շփվելու հնարավորություն:

Ինչպես հայտնեց ՎԶԵԲ–ի մունիցիպալ ենթակառուցվածքների բաժնի ավագ բանկիր Կատարինա Բյորլին Հանսենը, ՎԶԵԲ-ն ակտիվորեն համագործակցում է կոշտ թափոնների ոլորտի շահագրգիռ կողմերի հետ և՛ տարածաշրջանում, և՛ Հայաստանում, աշխատում է քաղաքապետարանների, նախարարությունների և կարգավորող մարմինների հետ՝ ստեղծելու կոշտ թափոնների արդյունավետ և ֆինանսապես կայուն կառավարում։

«ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող՝ կոշտ թափոնների ծրագրերի իրականացման շրջանակները միշտ հետագա կատարելագործման տեղ ունեն: Մենք երախտապարտ ենք տարածաշրջանում շատ ակտիվ SIDA գործակալությանը, որ այն աջակցում է նման հնարավորությանը, որպեսզի Բանկը ի ցույց դնի և կիսվի իր փորձով այս կենսական ոլորտում», – ասաց  նա:

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ի դրամաշնորհային միջոցների աջակցությամբ, այժմ դիտարկում է Հայաստանում կոշտ թափոնների երկու ծրագրեր իրականացնելու հնարավորությունը՝ Կոտայքի մարզի և Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրերը, որոնց նպատակն է ֆինանսավորել Հայաստանում ԵՄ-ի պահանջներին համապատասխանող աղբավայրերի և թափոնների փոխանցման կայանների կառուցումն ու շահագործումը, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարմամբ զբաղվող ընկերությունների համար թափոնների հավաքման, տրանսպորտային միջոցների և սարքավորումների մատակարարումը:

ՎԶԵԲ-ը շարունակում է Հայաստանում հավատարիմ գործընկեր լինել: Տվյալ նախաձեռնությունը ՎԶԵԲ-ի հանձնառությունների մի մաս է կազմում, և նրա նպատակն է ամբողջ երկրում արդիականացված մունիցիպալ ենթակառուցվածքներ ապահովելը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխումը

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img