G20–ի ՀՆԱ–ն 2014թ.–ի երկրորդ եռամսյակում աճել է 0.8%–ով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախորդ եռամսյակում ՀՆԱ–ն աճել էր 0.6 տոկոսով։ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ 2014 թվականի նույն ժամանակահատվածում G20–ի ՀՆԱ–ն դանդաղել է մինչև 3.2 տոկոս, հաղորդում է Banki.ru–ն։

Հաշվետվության համաձայն, ՀՆԱ աճը երկրորդ եռամսյակում արագացել է Չինաստանում (2,0%–ով), Մեքսիկայում (1,0%–ով) և Կանադայում (0,8%–ով)։ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ Չինաստանը ցույց է տվել ՀՆԱ աճի ամենաբարձր տեմպերը` 7.5 տոկոս, իսկ Բրազիլիան` առավելագույն կրճատումը` մինուս 0.8 տոկոս։

ՀՆԱ աճը կայուն է մնացել Ինդոնեզիայում (1,2%), Մեծ Բրիտանիայում (0,8%), միաժամանակ դանդաղել է Հնդկաստանում (1,9%–ից մինչև 1,2%), Ավստրալիայում (1,1%–ից մինչև 0,5%) և Կորեայում (0,9%–ից մինչև 0,5%)։

Ճապոնիայում երկրորդ եռամսյակում ՀՆԱ–ի աճը բացասական է (մինուս 1,8%) առաջին եռամսյակի 1.5 տոկոսանոց աճից հետո։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն այդ կրճատումը կազմում է երկրի սպառողական հարկի ավելացման հետ։

Եվրագոտու խոշորագույն տնտեսություններից մեկի` Գերմանիայի ՀՆԱ–ն նույնպես կրճատվել է 0.2 տոկոսով նախորդ եռամսյակի 0.7 տոկոսանոց աճի դիմաց։ Բրազիլիայում և Իտալիայում նույնպես նվազում է դիտվում (համապատասխանաբար, 0,6% և 0,2%)։

ԵՄ ՀՆԱ–ն 0.3 տոկոսից կրճատվել է մինչև 0.2 տոկոս 2014 թվականի երկրորդ եռամսյակում, միաժամանակ, ՀՆԱ աճի ցուցանիշը եվրագոտում կրճատվել է մինչև ճահճացման ցուցանիշ`0.2 տոկոսից մինչև 0.0 տոկոս։ Սկսած 2013 թվականի 4–րդ եռամսյակից եվրագոտու ՀՆԱ աճն աստիճանաբար կրճատվում է և, հնարավոր է, բացասական կլինի 3–րդ եռամսյակում։

-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img