Sun, 23 February
-2.9 C
Yerevan
USD: 394.41 RUB: 4.46 EUR: 412.67 GEL: 140.79 GBP: 498.77
spot_img

Հակոբ Անդրեասյան. Մենք պետք է փոխենք մեր բիզնես մտածելակերպը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր-գործադիր տնօրեն Հակոբ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրը նշանավորում է որոշակի հատուկ կարևոր սահման, ինչը թույլ է տալիս գործունեության որոշ արդյունքներ ամփոփել:  Կարո՞ղ եք նշել առավել զգալի ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր-գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու 100 օրվա ընթացքում:

Ա. Անդրեասյան – 100 օրը, իսկապես, մեծ ժամկետ չէ, հատկապես բանկի համար: Ինչպես հայտնի է, բանկերը գործերը վարելու պահպանողական քաղաքականություն են վարում և կարևորում են հուսալի բիզնես-գործընկերոջ իրենց հեղինակությունը: Ստեղծված իրավիճակում իմ  հիմնական խնդիրն, առաջին հերթին, անձնակազմի հետ աշխատանքում հարմարավետ հոգեբանական մթնոլորտի ստեղծումն է եղել, որպեսզի մարդիկ կարողանան ձեռք բերել վստահություն և համապատասխան տրամադրվածություն: Իմ կարծիքով՝ ամենակարևորն այն է, որպեսզի կոլեկտիվը գիտակցի, որ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը զարգացման մշակված ռազմավարության շրջանակում՝ հաշվի առնելով անհրաժեշտ փոփոխությունները: Ակնհայտ է, որ բանկի համար փոփոխությունը երկարատև, սակայն անհրաժեշտ գործընթաց է, որը պահանջում է որոշակի ծախսեր և ջանքեր` ուղղված մի շարք կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, նոր ծառայությունների և ենթակառուցվածքների ստեղծմանը, պատասխանատու անձանց նշանակմանը, տեխնիկական հագեցվածության հարցի լուծմանը:

Այս ամենը շատ կարևոր է բանկային ռազմավարության կոնկրետացման համար: Իմ կարծիքով՝ եկել է բիզնես մտածելակերպը փոխելու ժամանակը, մեր առաջնահերթությունների վերաիմաստավորման և հստակ գիտակցման ժամանակը: Պարզ է, որ ինչպես ցանկացած բանկ, մենք ևս ցանկանում ենք եկամուտ ստանալ: Անշուշտ, ֆինանսական բաղկացուցիչը շատ կարևոր է, սակայն այն ընդամենը  հետևանք է, և եթե մենք ցանկանում ենք իսկապես հաջողության հասնել, ապա պետք է ունենանք հաճախորդների պահանջների մասին ամբողջական պատկեր, որպեսզի հնարավորինս լիարժեք բավարարենք այդ պահանջները: Սա ամենագլխավոր խնդիրն է, և եթե այն կատարենք, ֆինանսական արդյունքը երկար չի ուշանա:

 «ԱՌԿԱ» – Եվ ինչպե՞ս եք պատրաստվում դրան հասնել

Ա. Անդրեասյան– Այստեղ ուրիշ մոտեցում է հարկավոր, անհրաժեշտ է օգտագործել հաճախորդների թիրախայնացման սկզբունքը, այսինքն բաժանել նրանց նպատակային խմբերի՝ ըստ պահանջների և փորձել համապատասխան միջոցներով հնարավորինս լիարժեք բավարարել այդ պահանջները: Հասկացեք՝ միշտ չէ, որ հաճախորդները բանկ ընտրելիս ղեկավարվում են գործող տոկոսադրույքների  չափերով: Լինում է, որ և տոկոսադրույքներն են ավելի լավը, և բանկային ապրանքներն են նույնը, իսկ հաճախորդն, ամեն դեպքում, նախընտրում է սպասարկվել մեկ այլ բանկում:

Իհարկե, սա հաճախորդի նախապատվության հարցն է, որը վարկային հաստատություն ընտրելիս ղեկավարվում է այնպիսի չափանիշներով, ինչպես՝ օպերատիվությունն ու սպասարկման որակը, բանկի նկատմամբ վստահությունը, մարդկային վերաբերմունքը: Այս ամենը շատ կարևոր է, և բանկերը վաղուց հասկացել են, որ հարկավոր է մանրակրկիտ աշխատանք տանել յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ ելնելով նրա պահանջներից և հնարավորություններից: Մեր բաժնետերը՝ Credit Agricole-ը, ևս նման ռազմավարություն է վարում: Անշուշտ, արդիականացումը պահանջում է լուրջ ռեսուրսներ, անձնակազմի պատրաստվածություն, բանկի ներսում կառուցվածքայնացում, պարտավորությունների ճշտում: Չէ՞ որ, եթե նախկինում աշխատակիցը պատասխանատու էր ապրանքի համար, ապա հիմա պատասխանատու է հաճախորդների խմբի համար, ինչը ենթադրում է վերապրոֆիլավորում և աշխատակցի ուսուցում, նա պետք է տիրապետի բոլոր ապրանքների վերաբերյալ  բոլոր հմտություններով, կարողանա հետաքրքրել հաճախորդներին:

«ԱՌԿԱ» – ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ–ն առաջատարն է գյուղատնտեսական վարկավորման ոլորտում: Ինչպիսի՞ն է բանկի ռազմավարությունը այս ոլորտում վարկավորման ծավալների ավելացման հարցում:

Ա. Անդրեասյան – Գյուղատնտեսությունը մեզ համար առաջնահերթ ոլորտ է, որտեղ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում: Մեր հաճախորդների մեծ մասը զբաղված են ագրոբիզնեսի ոլորտում, մեր միջև հիանալի վստահելի հարաբերություններ են ձևավորվել, կա ըմբռնում և փոխադարձ հետաքրքրվածություն: Այսօրվա դրությամբ գյուղատնտեսական վարկերի մեր պորտֆելը կազմում է մոտ 64 մլրդ դրամ կամ հայկական բանկերի համախառն պորտֆելի ավելի քան 51 տոկոսը: Այս տարվա նորամուծություններից մեկը եղավ այն, որ մենք ավելացրեցինք գյուղատնտեսական վարկերի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում, և եթե ավելի վաղ այն կազմում էր 32-33 տոկոս, ապա այսօրվա դրությամբ այն 38-39 տոկոս է, իսկ մինչև տարեվերջ կգերազանցի 40 տոկոսը:

Եթե դիտարկենք իրավիճակը վարկերի վերադարձելիության տեսակետից, ապա լավագույն վիճակը գյուղատնտեսական վարկերի հարցում է. այստեղ առկա է վերադարձելիության ամենաբարձր տոկոսը, չնայած բոլորը հասկանում են, որ սրանք առավել ռիսկային միջոցներ են՝ հաշվի առնելով մեր կլիմայական պայմանները: Ռիսկերի նվազեցման համատեքստում ցանկանում եմ նշել գյուղատնտեսության սուբսիդավորման կառավարության ծրագիրը: Այն հիանալի ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ֆերմերներին ֆինանսավորում ստանալ դրամով տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 6-8 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից: Այս ծրագրով վարկավորման ծավալը կազմում է 15 մլրդ դրամ, որից 14,2-14,5 մլրդ դրամը մեր մասնաբաժինն է:

«ԱՌԿԱ» – Ձեր կարծիքով՝ Հայաստանի առջև ի՞նչ հեռանկարներ են բացվում եվրոպական ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի ներկրման նկատմամբ Ռուսաստանի ներդրած պատժամիջոցների հետ կապված:

Ա. Անդրեասյան – Ակնհայտ է, որ մենք կախված ենք ռուսական տնտեսությունից, ՌԴ-ից իրականացվող փոխանցումներից, փոխարժեքի տատանումներից, ռուբլու արժեզրկումից և այլն: Սակայն մյուս կողմից, էմբարգոյի և պատժամիջոցների արդյունքում մեր առջև, չեմ ասում` ռուսական շուկան գրավելու, ինչն անհնար է, սակայն առաջ շարժվելու որոշ հնարավորություններ են բացվում: Ցավոք, Հայաստանն այնքան էլ խոշոր արտադրող չէ այնպիսի երկրների ֆոնին, ինչպիսիք են Թուրքիան, Չինաստանը կամ Իրանը, որոնց համար հեշտ է փոխարինել եվրոպական արտահանողներին: Սակայն մենք պետք է փորձենք օգտագործել ստեղծված հնարավորությունները աճի համար` որակյալ հայկական ապրանքների ներկրելու հաշվին այն երկրներ, որոնց սպառողները ծանոթ են մեր արտադրանքին:

Այսպես՝ Ռուսաստանում դա մեծաքանակ հայկական սփյուռքն է կամ այլ ազգերի ներկայացուցիչները, որոնց դուր է գալիս մեր արտադրանք, օրինակ՝ կոնյակը: Վերամշակող արտադրության հետ մեզ ավելի դժվար կլինի մրցել, քանի որ հայտնի ապրանքանիշերն արդեն ամուր հաստատվել են ռուսական շուկայում: Բայց մենք պետք է միտվենք դեպի միջին շերտը, հաստատվենք այդտեղ։

Իհարկե, հիմա դժվար է ինչ-որ թվեր ներկայացնել, սակայն մեր հաճախորդները միաձայն պնդում են, որ հեռանկար կա, և եթե ավելի վաղ տարբեր պատճառներով մենք չէինք կարողանում մտնել այդ շուկաներ, ապա հիմա նման հնարավորություններ հայտնվում են: Շատ կարևոր է օգտագործել պահը: Մեր կողմից կարող ենք ֆինանսավորել նրանց արտադրությունները, սակայն չի կարելի մոռանալ, որ ամեն ինչ չէ, որ լուծում են ֆինանսական ռեսուրսները, այստեղ հարկավոր է հաշվի առնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակը:

Հայաստանում այս ոլորտի ամենամեծ խնդիրը ոչ մեծ ֆերմերային տնտեսությունների առկայությունն է, ինչը խոչընդոտում է գյուղատնտեսության ինդուստրիալիզացիային: Այդ պատճառով նրանց արտադրողականությունը չափազանց ցածր է: Կառավարությունն, իհարկե, մտածում է այդ մասին, սակայն վերջին հաշվով` դա սեփականատիրոջ գործն է:

«ԱՌԿԱ» – Ավելի վաղ Դուք նշել էիք, որ մտադիր եք ավելացնել փոքր և միջին բիզնեսի աջակցման ծրագրերի ֆինանսավորումը: Այսօրվա դրությամբ որքա՞ն է ՓՄՁ-ի վարկավորման պորտֆելը, և ինչպիսի՞ն է դրա աճի դինամիկան մինչև տարեվերջ:

Ա. Անդրեասյան– Մեզ համար ՓՄՁ-ն երկրորդ առաջնահերթ ոլորտն է: ՓՄՁ-ի վարկավորման գծով բանկի պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է մոտ 173,5 մլրդ դրամ, նախատեսվում է մինչև տարեվերջ այն ավելացնել ևս 10 մլրդ դրամով: Այսօր Հայաստանում շատ բանկեր նախընտրում են աշխատել մանրածախ հատվածում, փոքր ընկերությունների հետ, քանի որ մեծերի հետ գլխացավանքն ավելի շատ է: Ցավոք, կան դժվարություններ, և մենք այդ իմաստով բացառություն չենք: Սակայն դրանք լուծելի դժվարություններ են:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն է բանկի ռազմավարությունը սպառողական վարկավորման, ինչպես նաև հիփոթեքային շուկայում ակտիվացման հարցում, հատկապես երիտասարդ ընտանիքների վարկավորման ծրագրի շրջանակում:

Ա. Անդրեասյան – Այս տարի, նախորդ տարիների պես, ակտիվություն է նկատվում սպառողական վարկավորման ոլորտում: Պորտֆելն այսօրվա դրությամբ կազմում է 55,5 մլրդ դրամ կամ բանկի համախառն վարկային պորտֆելի 32 տոկոսը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 18 տոկոս:

Սպառողական վարկավորման մակարդակի վրա, ցավոք, ազդում են մի շարք գործոններ՝ վճարունակության նվազումը, աճող միգրացիան: Սակայն ուզում եմ նաև նշել, որ պոտենցիալ հաճախորդների թվի կրճատման ֆոնին երկրում բնակչության բանկայնացման մակարդակը դեռևս բավարար չէ, և աճի տեղ կա: Սա ոչ միայն իմ, այլև ուրիշ բանկերի ղեկավարների կարծիքն է: Մեզ մոտ դեռ շատ մարդիկ չեն օգտվում բանկային ծառայություններից, լավագույն դեպքում կարող են բանկային փոխանցում իրականացնել:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները բանկային հիմնական ցուցանիշները վերաբերյալ 2014 թ.-ի վերջին:

Ա. Անդրեասյան – 2014 թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ բանկի ակտիվները կազմել են 273 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2 տոկոսով: Վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 182 մլրդ դրամ՝ ավելանալով 7,3 տոկոսով, իսկ պարտավորությունները՝ 219,2 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 2,6 տոկոսով: Միաժամանակ հնարավոր կորուստների գծով պահուստը կազմել է 6 մլրդ դրամ՝ նախորդ տարի գրանցված 2,8 մլրդ դրամի համեմատ: Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ արդյունքներին, ապա մենք որոշ խնդիրներ ունենք, որոնք առաջացել են 2-3 խոշոր փոխառուների մեղքով, և այդ իրավիճակն ընդհանուր առմամբ ազդել է ընդհանուր պատկերի վրա: Այսպես՝ եթե նախորդ տարի բանկի շահույթը կազմել է 4 մլրդ դրամ, ապա այսօր մեզ մոտ դեռ 260 մլն դրամի վնաս է պահպանվում: Սակայն մենք աշխատում ենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ, և այս ամիս արդեն շահույթով ենք աշխատում, իսկ մեր եկամուտներն այս տարի անգամ գերազանցում են նախորդ տարիներին գրանցված եկամուտները

«ԱՌԿԱ» – Այսօրվա դրությամբ շատ բանկերում հաճախորդ ներգրավելու խնդիր կա: Ինչպե՞ս է ձեր բանկը լուծում այս խնդիրը, որքա՞ն է ձեր հաճախորդների բազան:

Ա. Անդրեասյան – Մենք ունենք 275 հազար հաճախորդ, որոնց մեծ մասը ֆիզիկական անձինք են, և նրանց թվում մեծ է ֆերմերների թիվը: Մենք մշտապես աշխատում ենք բանկային ծառայությունների տեսականու ընդլայնման և վարկավորման պայմանների բարելավման ուղղությամբ: Դյուրացրել ենք վարկերի տրամադրման գործընթացը, ներդրել ենք սքորինգի համակարգը, որը թույլ է տալիս ավելի արագ և ավելի որակյալ սպասարկել հաճախորդներին: Ինտերնետ-բանկինգը ևս կայուն աճ է գրանցում, մասնավորապես՝ ավելացել է առցանց-բանկինգի հաճախորդների թիվը: Մեծ ուշադրություն ենք դարձնում քարտային նախագծերին: Նման նորարար քարտային ապրանքների թվին է պատկանում AmEx ընկերության հետ համատեղ թողարկված American Express Cashback քարտը, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները և միաժամանակ կուտակել միջոցներ Cashback վճարային գործարքների միջոցով: Առաջիկայում կսկսենք թողարկել մեկ հպումով պլաստիկ քարտերը, որոնք թույլ են տալիս վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց քարտի միայն մեկ հպումով:

Մենք ցանկանում ենք ավելի շատ ինտեգրվել սոցիալական ոլորտում: Օրինակ՝ վարկեր երիտասարդներին ծրագիրը նպատակ ուներ բանկեր ներգրավել որքան հնարավոր է շատ երիտասարդների, քանի որ հենց նրանք են մեր բանկի պոտենցիալ հաճախորդները: Վերջերս ներկայացրեցինք թղթի օգտագործման տնտեսման մասին տեսահոլովակը, որը կոչ է անում ավելի հոգատար վերաբերվել բնությանը՝ տնտեսված թուղթը նշանակում է ավելի շատ ծառ:

«ԱՌԿԱ» – Ձեր բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է կապիտալի մեծությամբ: Նախատեսու՞մ եք այն ավելացնել մինչև տարեվերջ:

Ա. Անդրեասյան – Այսօրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 54 մլրդ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը՝ 30 մլրդ դրամ: Այս փուլում մենք ավելացում չենք նախատեսում, սակայն չենք բացառում հետագայում կապիտալի համալրում ինչպես բաժնետերերի, այնպես էլ նոր մասնակիցների հաշվին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ

Հայաստանի ֆոնդային բորսայի կապիտալիզացիան գերազանցել է 872 մլն դոլարը. Եգանյան

Հայկական ֆոնդային բորսայի (AMX) կապիտալիզացիան 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 872,36 մլն դոլար

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր․ բանկի գործադիր տնօրեն

ՎԶԵԲ-ը ԵՄ–ի աջակցությամբ սկսում է Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը

Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա

Պորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img