«Անելիք Բանկը» ներդրել է նոր` Պարզ-Արագ Ավտո վարկատեսակը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ավելացնել մանրածախ պրոդուկտների տեսականին` ներդնելով նոր` Պարզ-Արագ Ավտո քարտային վարկատեսակը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նոր վարկատեսակը վարկառուներին հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր մինչև 10 հազար ԱՄՆ դոլար կամ  2 մլն ՀՀ դրամ գումարի չափով, առանց եկամուտը հաստատող փաստաթղթի, բանկի ArCa, VISA և MasterCard վճարային քարտերի միջոցով:

«Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տրամադրման համար բանկում մշակվել է պարզեցված և հարմար ընթացակարգ: Մեր ավտոսեփականատեր հաճախորդները հնարավորություն ունեն միայն գրավադրելով ավտոմեքենան, ստանալ պահանջվող վարկը` հնարավորինս կարճ ժամանակահատվածում», – ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նա նաև ավելացրել է, որ մանրածախ վարկավորումը շարունակում է մնալ բանկի գերակա ուղղություններից մեկը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին։ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 պետական լիցենզիա։ «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100–տոկոսանոց սեփականատերն այսօր լիբանանյան CreditBank–ն է։

Հունիսի 30–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 69.2 մլրդ դրամ, պարտավորությունները` 56,9 մլր դրամ, կապիտալը`13,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 47 մլրդ դրամ (1 դոլարը` 408,84 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img