Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրալիական Coinjar սթարթափը սկսել է  վճարային քարտերի թեստավորումը, որոնք օգտագործում են BitCoin արժույթը։ Այդ մասին, ինչպես գրում է РБК-ն, հաղորդում է Sydney Morning Herald թերթը։

Տվյալ պահին քարտերը թեստավորում են BitCoin-ի ընդամենը 100 օգտագործողներ։  CoinJar քարտը թույլ է տալիս վճարումներ կատարել BitCoin-ի օգնությամբ սովորական խանութներում` BitCoin-ը փոխարկելով սովորական ավստրալիական դոլարների։

Bitcoin–ն ապակենտրոնացված էլեկտրոնային վճարային համակարգ է, որը չունի ադմինիստրատոր կամ դրա որևէ նմանակ։ Այդ համակարգի հաշվարկային միջոցները` բիթքոինները, կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային վճարման համար այն վաճառողների մոտ, ովքեր պատրաստ են դրանք ընդունել։Բացի այդ, կա բիթքոինը սովորական փողով փոխարինելու հնարավորություն առուվաճառքի մասնագիտացված հարթակների կամ փոխանակիչների միջոցով։ Սովորական էլեկտրոնային փողից դրանց առանցքային տարբերությունն արժույթի անանուն լինելն է, քանի որ նոր բիթքոինների թողարկումը կարող է կատարվել ցանկացած մեկի կողմից, ով կատարում է համակարգի բոլոր անհրաժեշտ պայմանները։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img