Tue, 24 February
10.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ին կդանդաղի և կկազմի 3% Ռուսաստանի տնտեսության լճացման ֆոնին. ՎԶԵԲ-ի զեկույց

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ին կդանդաղի և կկազմի 3 տոկոս` Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման ֆոնին, նշվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «In the Heavy Shadow of the Ukraine/Russia Crisis» զեկույցում, որը վերաբերում է բանկի փոխառու երկրների տարածաշրջանային տնտեսական հեռանկարներին:

Միաժամանակ ՎԶԵԲ-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանում 2015 թ.-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 3,5 տոկոս:
ՎԶԵԲ-ը նվազեցրել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսությունների աճի կանխատեսումը ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև այդ ճգնաժամի պատճառով ներդրված հակառուսական արևելյան պատժամիջոցների և ՌԴ-ի հակապատժամիջոցների կապակցությամբ:

«Ռուսաստանի տնտեսությունում այդ երկրի նկատմամբ մտցված պատժամիջոցների ճնշման ներքո, ինչպես նաև ընդունված պատասխան պատժամիջոցների կապակցությամբ 2014 թ.-ին սպասվում է լճացում, իսկ հաջորդ տարի՝ աճի որոշակի նվազում», – նշվում է զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը, ինչպես սպասվում էր, կդանդաղի դրամական փոխանցումների աճի տեմպերի նվազման և Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի պատճառով:

Ռուսաստանից Հայաստան իրականացվող դրամական փոխանցումները կազմում են հանրապետություն իրականացվող մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 82,2 տոկոսը:

Ռուսաստանից Հայաստան այս տարվա հունվար-հուլիսին ստացվել է ավելի քան 967,9 մլն դրամական միջոց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,05 տոկոսով: Միաժամանակ Ռուսաստանից իրականացվող փոխանցումները միայն հուլիսին, 2013 թ.-ի հուլիսի համեմատ, նվազել են 6,6 տոկոսով:

Հայաստան ստացված դրամական միջոցների ճնշող մասը բաժին է հասնում Ռուսաստանին՝ հանրապետություն ստացված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 82,2 տոկոսը:

«Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներ Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումները 2014 թ.-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2009 թ.-ից հետո առաջին անգամ նվազել են ռուսական տնտեսության անկման պատճառով: Այս ամենը լուրջ բացասական ազդեցություն է ունենում Միջին Արևելքի երկրների վրա, ինչպիսիք են՝ Տաջիկստանն ու Ղրղըզստանը: Դրանից ամենաշատը տուժել են Ուզբեկստանը և Մոլդովան, նրանց հետևում է Հայաստանը», – նշվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների հետագա նվազումը կարող է զգալիորեն թուլացնել տարածաշրջանում ցածր եկամուտ ունեցող երկրների սպառողական պահանջարկը:

ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ նրա պատասխանատվության գոտում 2014 թ.-ին տնտեսության աճը կկազմի 1,3 տոկոս՝ 2013 թ.-ին գրանցված 2,3 տոկոսի համեմատ: Դա ավելի քիչ է բանկի կողմից մայիսին արված կանխատեսումից: 2015 թ.-ին բանկը տարածաշրջանի տնտեսության 1,7 տոկոսանոց աճ է կանխատեսում, ինչը ևս պակաս է նախորդ գնահատականից: Այսպիսով, ըստ կանխատեսման՝ տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի աճը կլինի 3 տոկոսից ցածր չորս տարի անընդմեջ:

«Ռիսկի ամենակարևոր առանձին գործոն է մնում Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ տիրող իրավիճակի հետագա սրումը, ինչն ուղղակի բացասական ազդեցություն է ունենում այդ երկրների վրա, ինչպես նաև անուղղակիորեն ազդում է տարածաշրջանի վրա», – նշվում է զեկույցում:

ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ այս տարի Ռուսաստանի տնտեսական աճը կլինի զրոյական, չնայած, որ ՀՆԱ-ի դինամիկան այս տարվա առաջին կեսին բանկի սպասումներից ավելի դրական էր: 2015 թ.-ին ՌԴ-ի ՀՆԱ-ն կնվազի 0,5 տոկոսով՝ ավելի վաղ սպասված 0,6 տոկոսանոց աճի փոխարեն: Իրավիճակի վատացման պատճառները կապված են տնտեսական պատժամիջոցների ընդլայնման, «կայուն բարձր» գնաճի և ներդրումների ցածր մակարդակի հետ:

ԱՄՀ-ի վերջին կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2014 թ.-ին կկազմի 4,3 տոկոս, իսկ ՀԲ-ի կանխատեսման համաձայն՝ 5 տոկոս: Զարգացման եվրասիական բանկը երկրի տնտեսական աճը կանխատեսում է 4,8 տոկոսի սահմանում: Բացի այդ, սեպտեմբերի 16-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը 2014 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայել է դեպի նվազում՝ 3,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման պատճառով: Միաժամանակ օգոստոսին ՀՀ ԿԲ-ն ևս 2014 թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը ևս վերանայեց դեպի նվազում՝ 3,6-4,2 տոկոսի սահմանում՝ 4,1-4,8 տոկոսի չափով նախորդ կանխատեսման փոխարեն:

Հայաստանի 2014 թ.-ի պետբյուջեում ՀՆԱ-ի աճի ցուցանիշը սահմանված է 5,2 տոկոսի մակարդակում ($1 – 408,36 դրամ): —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 2.54 կետով, դոլարի և ռուբլու փոխարժեքները նույնպես նվազել են

2026 թվականի փետրվարի 19-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 18-ի համեմատ նվազել է 0.74 կետով՝ կազմելով 376.94 դրամ

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img