ԵՏՄ-ում 2025 թ.-ին միասնական արժույթի անցնելը միանգամայն իրատեսական է. ԶԵԱԲ-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը լիովին իրատեսական է համարում 2025 թ.-ին Եվրասիական միության միասնական արժույթի անցնելը: «Միասնական արժույթը շատ նուրբ բանաձև է, որը նախատեսում է մի քանի բաղադրիչներ. արժույթը պետք է լինի կայուն, ֆինանսական շուկան՝ զարգացած, պետք է գործի թողարկման միասնական կենտրոն և համաձայնեցված ազգային ֆինանսական քաղաքականություն:

Դեռևս դրան որևէ խոչընդոտող բան չկա: Քաղաքական կամք կամ հնարավորություններ ևս առկա են: 2025 թ.-ին Եվրասիական միության միասնական արժույթի անցնելու ծրագրեր կան: Կարծում եմ, որ դա լիովին իրատեսական է», – հայտարարել է նա «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Ֆինոգենովը նշել է, որ դրա համար հարկավոր է ստեղծել միասնական մեգակարգավորիչ, որը խաղի միանման կանոններ կթելադրի ողջ եվրասիական տարածքում արբիտրաժի համար պայմաններ չստեղծելու համար:

Նրա խոսքերով՝ Եվրասիայի տարածքում տարբեր արժույթներ են գործել՝ ալտին, դուկան, տենգե, ռուբլի, և կարելի է ընտրել ցանկացածը: Ֆինոգենովը չի բացառում նաև այն, որ հետագայում ռուբլուն կփոխարինի այլ անունով արտարժույթը: «Կողմերից յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը հայտնել ցանկացած անվան օգտին: Կարևոր է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում այդ արտարժույթը հուսալի կլինի», – ընդգծել է նա:

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img