Հնարավոր է, որ Հայաստանում նոր բանկերը կկարողանան ստեղծվել միայն որպես ԲԲԸ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կքննարկեն Հայաստանում նոր բանկերը միայն որպես բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու հնարավորությունը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունն աննպատակահարմար է ճանաչել Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունն այն մասին, որպեսզի բոլոր հայկական բանկերը վերածվեն ԲԲԸ-ների՝ նրանց գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով:

«Մենք նախաձեռնությունն աննպատակահարմար ենք համարում, քանի որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով լուծվել են միջազգային նորմերով գործող բանկերի գործունեության թափանցիկության ապահովման հետ կապված բոլոր հարցերը», – ասաց Սաֆարյանը:

Միաժամանակ նա առաջարկել է կառավարությանը ԿԲ-ի և Բագրատյանի հետ համատեղ քննարկել երկրում ստեղծվող բոլոր նոր բանկերի համար որպես ԲԲԸ գործելու պարտադիր պահանջի ներդրման հնարավորությունը:

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համաշխարհային բանկը»: Բանկերի համախառն ակտիվները 2014 թ.-ի առաջին կիսամյակում կազմել են 2 916,7 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ անկումը կազմել է 0,74 տոկոս), պարտավորությունները՝ 2 429,6 մլրդ դրամ (1,61 տոկոսի անկում), կապիտալը՝ 487,1 մլրդ դրամ (3,85 տոկոսի աճ) ($1 – 406,8 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img