Եվրոպայի և ԱՄՆ-ի բանկերին 3,3 մլրդ դոլարի տուգանք է սպառնում արտարժույթի փոխարժեքների մեքենայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մի խումբ առաջատար համաշխարհային բանկեր հայտնվել են մինչև 2 մլրդ ֆունտ ստեռլինգ (3,27 մլրդ ԱՄՆ դոլար) տուգանքի սպառնալիքի տակ՝ մեղադրվելով արտարժույթի փոխարժեքների հետ կապված մեքենայություններ կատարելու մեջ, հաղորդում է Փրայմը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:

«Այս շաբաթ Ֆինանսական վարքի վարչությունը գաղտնի խորհրդակցություններ է անցկացրել մի շարք խոշորագույն բանկերի հետ առաջադրված պահանջների նկատմամբ փոխզիջում ձեռք բերելու հարցում», – հաղորդում է նա: «Բանակցությունների մասնակիցների թվում են բրիտանական Barclays-ը, HSBC-ին, Royal Bank of Scotland-ը»:

Արտարժույթի շուկայում կատարած մեքենայությունների կասկածյալների թվում են նաև Citi, JP Morgan ամերիկյան ֆինանսական խմբերն ու շվեյցարական UBS-ը:

Տուգանքի ընդհանուր գումարը (2 մլրդ ֆունտ ստեռլինգ) կդառնա խոշորագույնը լոնդոնյան Սիթիի պատմության մեջ:

Լոնդոնի իշխանությունները տեղեկատվություն ունեն, որը կարող է մեկնաբանվել որպես փորձ, որի միջոցով բանկերի արտարժույթի բաժինները հնարավորություն են ստացել սահմանել արտարժույթի փոխարժեքներն այնպես, որ դրանք ավելի բարձր շահույթ են բերել գործարքների արդյունքում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img