ՎՏԲ-Հայաստան Բանկը «Լավագույն բանկ» է ճանաչվել «Հանրային վարկանիշ» մրցանակաբաշխության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»: Մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով:
Հարցման արդյունքում, որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, և «Հանրային վարկանիշ» ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը:

«Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:

««Հանրային վարկանիշի» կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարևոր իրադարձություն է: Սա բանկի ողջ թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար և նշել, որ այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն է»,- ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նշեց, որ բանկը շարունակելու է ընդլայնել բիզնեսը և հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ:

Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության և այլ ոլորտներում:

«Հանրային վարկանիշ» ծրագիրն իրականացնում է «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերությունը: Դրա շրջանակում անցկացվում են մասնագիտական հետազոտություններ, որոնց արդյունքում ներկայացվում են Հայաստանում գործող ընկերությունների կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության, հասարակության առաջ կազմակերպության ստանձնած պարտականությունների լիարժեք կատարման օբյեկտիվ գնահատականը:

Սոցիոլոգիական հարցումների ծրագիրն իրականացրել է Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ ողջ տարածքում «Հանրային վարկանիշ» ընկերության պատվերով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 312,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 268,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 230,3 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 44 մլրդ դրամ ($1 – 408,5 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img