Հայ խորհրդարանականները վավերացրել են IDA-ի հետ 21,2 մլն դոլարի վարկային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ վավերացրել է Հայաստանի և Զարգացման միջազգային գործակալության (IDA) միջև ստորագրված համաձայնագիրը «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում:

Հայաստանն ու ՀԲ-ն մայիսի 23-ին 51,2 մլն դոլարի երկու համաձայնագիր էին ստորագրել կրթական և սոցիալական ոլորտներում ծրագրերի իրականացման համար: Զարգացման միջազգային գործակալության (IDA) հետ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21,2 մլն դոլարի վարկ (13,9 մլն SDR): Ծրագիրն ուղղված է սոցիալական ծառայությունների բարելավմանը, ինչպես նաև նմանատիպ ծառայություններ մատուցող կառույցների, ինչպես նաև սոցիալական նպաստներ վճարող կազմակերպությունների վերլուծական, մոնիտորինգային և գնահատման գործառույթների ուժեղացմանը:

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 13,9 մլն SDR-ի չափով վարկային միջոցները տրամադրվում են 25 տարով` 5 տարի արտոնյալ ժամկետով:

«Միջոցները կուղղվեն սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրմանը, աշխատանքի և զբաղվածության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, կենսաթոշակային համակարգի արդիականացմանը, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում նախարարության վերլուծական հնարավորությունների բարձրացմանը, մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրմանը», – ասել է Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ նախատեսվում է նաև, որ կառավարությունը հարկերի գծով կտրամադրի ֆինանսավորման 20 տոկոսը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img